Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ճանապարհաշինության համար նախատեսվում է հատկացնել ավելի քան 124 միլիարդ դրամ

Վերադարձ լուրերի բաժին

13:11 , 03 Հոկտեմբեր 2019

ՀՀ կառավարությունը Ֆեյսբուքում ներկայացրել է, թե ինչ գումար է նախատեսվում հատկացնել ճանապարհաշինությանը 2020 թ. բյուջեով: Ըստ գործադիրի՝ Ճանապարհների կառուցման, նորոգման և հիմնանորոգման համար 2020 թ-ի բյուջեով նախատեսվում է հատկացնել 124,4 մլրդ դրամ:

«2020 թ. այս ուղղությամբ նախատեսվող միջոցների ծավալը հավասար է 2015, 2016 և 2017 թվականներին պետական բյուջեով հատկացված բոլոր միջոցները միասին վերցված կամ 2018 և 2019 թվականներին հատկացվածը միասին վերցված»,- նշված է հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ «Հյուսիս-հարավ» ծրագրին կհատկացվի 52.4 մլրդ դրամ: 2020 թ. այս ուղղությամբ նախատեսվող միջոցների ծավալը հավասար է 2016-2019 թվականներին հատկացված միջոցները միասին վերցված: Գյումրիի քաղաքային ճանապարհների վերականգնման համար հատկացվելու է 9.2 մլրդ դրամ՝ 3 անգամ ավելի, քան 2019-ին: Նախկինում, ըստ կառավարության, նման ծավալի ծրագիր չի իրականացվել:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Լիդիանը» հայտարարում է նոր բարենպաստ դատական ակտի մասին

Ընկերությունը կառավարությանը կոչ է արել վերականգնել իր իրավունքները:

Եկամտային հարկի գումարների վերադարձը կավտոմատացվի

ՊԵԿ-ը ներկայացրել է նոր նախաձեռնությունը: