Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ճանաչված տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն արժանացել է հեղինակավոր Կարնեգի կենտրոնի կրթաթոշակի

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դեմքեր

13:00 , 17 Մայիս 2017

Մասսաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի (MIT) առաջատար տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն արժանացել է Կարնեգիի կենտրոնի հեղինակավոր կրթաթոշակի:

«200 հազար դոլարի չափով կրթաթոշակը կուղղվի տնտեսության ոլորտում Աճեմօղլուի հետագա ուսումնասիրությանը»,- ասվում է MIT-ի մամուլի հաղորդագրության մեջ:

ԱՄՆ տնտեսագետների 2017թ. վարկանիշով՝ Տարոն Աճեմօղլուն մինչև 60 տարեկան տարիքային կատեգորիայում առաջատար տնտեսագետների եռյակում է Փոլ Կրուգմանի և Գրեգորի Մենկյուի հետ:

Հայտնի տնտեսագետը նաև երկար տարիներ համարվում է ԱՄՆ-ում ամենամեջբերվող մասնագետը տնտեսական աճի հարցերով:

Տարոն Աճեմօղլուն ծնվել է 1967թ. ստամբուլահայերի ընտանիքում: Տարոն Աճեմօղլուն 1986 թվականին ավարտել է Ստամբուլի Գալաթասարայի վարժարանը։ Նա բակալավրի աստիճան է ստացել Մեծ Բրիտանիայի Յորքի Համալսարանում 1989թ.։

1992 թվականից սկսած՝ Լոնդոնի տնտեսագիտական դպրոցում ստանում է մագիստրոսի և դոկտորի գիտական աստիճաններ էկոնոմետրիակայի և մաթեմատիկական տնտեսագիտության բնագավառներում։

1992-1993թթ. Լոնդոնի տնտեսագիտական դպրոցում դասավանդել է տնտեսագիտություն։

Վերջին 15 տարում Աճեմօղլուն գիտական ու դասախոսական գործունեություն է ծավալում Մասսաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում:

1996 թ. պարգևատրվել է Economic Journal-ում լավագույն հրապարակման համար, 2004 թ. ստացել է Չիկագոյի համալսարանի Շուլցի մրցանակ, Շերվին Ռոսենի պարգև աշխատանքի տնտեսագիտության բնագավառում ակնառու ներդրման համար, 2005թ. ստացել է Ջոն Բեյթս Քլարկի հեղինակավոր մեդալ, որը շնորհվում է 40 տարեկանից ցածր տնտեսագետներին:

Համաձայն ԶԼՄ-ների հրապարակումների՝ 2011թ. Թուրքիայի կառավարությունն առաջարկել է պրոֆեսոր Աճեմօղլուին Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունում (OECD) զբաղեցնել երկրի մշտական ներկայացուցչի պաշտոնը:

Մի քանի տարի շարունակ նրա թեկնածությունը դիտարկվում է որպես Նոբելյան մրցանակի դափնեկրի հավակնորդ տնտեսագիտության ոլորտում:

IDEAS/RePec տնտեսական հետազոտությունների կենտրոնի կազմած աշխարհում ամենաշատ վկայակոչվող 20 տնտեսագետների վարկանշային աղյուսակում Տարոն Աճեմօղլուն զբաղեցնում է 8-րդ տեղը (այն դեպքում, երբ Նոբելյան մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Փոլ Կրուգմանն այդ աղյուսակում զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը)։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

100 մեծագույն տնտեսագետները՝ մինչև Քեյնսը

Բլաուգը անկաշկանդ և հետաքրքիր ոճով ներկայացրել է նրանցից յուրաքանչյուրի կյանքն ու ուսմունքը։

ՀՀ նախկին վարչապետ հիանալի կատարումը կիթառով (տեսանյութ)

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքի էր էջում տեսանյութ է տեղադրել, որտեղ էլեկտրական կիթառով նվագում է Kami ակումբում։

Սերժ Չուրուկ. «Սիստեմայի» տնօրենների խորհրդի անդամը, Exxon Mobile, Total և Alcatel ընկերությունների ղեկավարը

Նա հիանալի տիրապետում է հայերենին, պատանության տարիներին որոշ ժամանակ ապրել է Սուրբ Ղազար կղզում՝ Մխիթարյան միաբանությունում