Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» ծրագիրը դարձել է անժամկետ. Մհեր Գրիգորյան

Վերադարձ լուրերի բաժին

18:32 , 02 Ապրիլ 2021

Ռուսաստանի կառավարությունը որոշում է ընդունել ՌԴ մուտքի «Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» ծրագիրն անժամկետ դարձնելու մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին համապատասխան կարգադրություն է ստորագրել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով որոշումը, ակնհայտ է համարել, որ հավելվածը Հայաստանի և Ռուսաստանի բնակիչների համար տեղաշարժը երկրների միջև թույլատրող և դյուրինացնող արդյունավետ ու հեռանկարային գործիք է:

Ղրղզստանը ևս ավելացել է այն երկրների ցանկում, որի քաղաքացիներն այս ծրագրով կարող են մեկնել ՌԴ: Ծրագրից օգտվող երկրների ցանկում են նաև Ռուսաստանը, Հայաստանն ու Բելառուսը:

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը լրագրողներին հայտնել է, որ հավելվածը դրսևորել է իրեն որպես արդյունավետ գործիք, որը դյուրացրել է ԵԱՏՄ անդամ երկրների բնակիչների տեղաշարժը՝ ապահովելով պահանջվող բոլոր պայմանները:

«Ճամփորդում եմ առանց COVID-19-ի» բջջային հավելվածը ստեղծվել է համավարակի պայմաններում ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների՝ ինտեգրացիոն կառույցի կազմում ազատ և անվտանգ տեղաշարժի համար: Այն սկսել է գործարկվել փետրվարի 1-ից:

Ծրագիրը հնարավորություն է տալիս բջջային հավելվածում ունենալ հանձնած Covid-19 թեստի արդյունքը՝ QR կոդի տեսքով։ Այն քաղաքացիները, որոնք ցանկություն ունեն մեկնել ծրագրում ներառված ԵԱՏՄ երկրներ, պետք է ներբեռնեն բջջային հավելվածը iOS կամ Android համակարգերում, անձնագրով մոտենան ծրագրում ընդգրկված ՊՇՌ թեստավորում իրականացնող լաբորատորիա և հանձնեն Covid-19 թեստ։ Երբ լաբորատորիան համակարգ մուտքագրի պատասխանը, թեստի արդյունքն անմիջապես կարտացոլվի հավելվածում։ Դրական պատասխանի դեպքում QR կոդը ստանում է կարմիր գունավորում, բացասականի դեպքում՝ կանաչ։ Սահմանը հատելիս հարկավոր է ներկայացնել բջջային հավելվածի QR կոդը։

1lurer.am

Սահմանապահ Ոսկեվանում գործարկվել է LED լուսատուներով աշխատող համակարգ

Նախատեսվում է 2021թ․-ի ընթացքում Ոսկեվանում տեղադրել լուսադիոդային ևս 32 լուսարձակից բաղկացած՝ փողոցային լուսավորություն համակարգ:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց #cashbackմարաթոն ակցիայի արդյունքները

Նմանատիպ ակցիաներ անցկացնելով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը խթանում է իր հաճախորդներին կատարել անկանխիկ վճարումներ դեբետային և վարկային քարտերով, կուտակել բոնուսային միավորներ՝ ձևավորելով անկանխիկ վճարումներ կատարելու կայուն սովորություն:

Անօթևան մնացած ընտանիքի համար հիմքից տուն կկառուցվի

Հայաստանի տասը մարզում իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում, Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ, ընթացիկ տարում նախատեսվում է տուն կառուցել, գնել կամ վերանորոգել 84 ընտանիքի համար: