Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ղրղզստանի ազգային բանկի պատվիրակության` ՀՀ կենտրոնական բանկ գործնական այցի մասին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

16:45 , 26 Հունվար 2017

Հունվարի 25-ին գործնական այցի շրջանակում ՀՀ ԿԲ է այցելել Ղրղզստանի ազգային բանկի նախագահ Տոլկունբեկ Աբդիգուլովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են Ղրղզստանի ազգային բանկի, Ղրղզստանի ազգային ժողովի, Ղրղզստանի կառավարության առընթեր Ֆինանսական շուկայի վերահսկողության և կարգավորման պետական ծառայությաններկայացուցիչներ և Ղրղզստանի բանկերի միության նախագահը:

Փորձի փոխանակման շրջանակում պատվիրակության անդամներին ներկայացվել են Հայաստանի դրամական փոխանցումների ազգային համակարգը, ՀՀ վճարային համակարգի զարգացման հիմնական ուղղությունները, ՀՀ ԿԲ փորձը փողերի լվացման և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում, ՀՀ-ում ֆինանսական հաշտարարի գործունեությունը, վարկային բյուրոյի գործունեությունը, նոր տեղեկատվական տեխնոլոգիաների մշակման և ներդրման փորձը, ինչպես նաև ՀՀ ֆինանսաբանկային համակարգին վերաբերող այլ հարցեր:

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը և Ղրղզստանի ազգային բանկի նախագահ Տոլկունբեկ Աբդիգուլովը ստորագրել են փոխընբռնման և համագործակցության հուշագիր ՀՀ ԿԲ և Ղրղզստանիազգային բանկի միջև:

Այցի շրջանակում hանդիպումներ են նախատեսված ԱրՔա-ում, ԱՔՌԱ վարկային բյուրոյում և Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վաչե Գաբրիելյանը ելույթ է ունեցել Փարիզում՝ «ՍԻԳՄԱ» ծրագրի նախարարական կոնֆերանսին

Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ հանրային կառավարման բարելավմանն ուղղված ՍԻԳՄԱ ծրագրի 25 ամյակին նվիրված նախարարական կոնֆերանսին

Կայացել է նախարարին կից հասարակական խորհրդի նիստը

Դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը: