Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ղրիմի և Հայաստանի միջև հավանաբար կվերականգնվի օդային կապը

Վերադարձ լուրերի բաժին

11:09 , 10 Հունվար 2020

Սիմֆերոպոլի և Երևանի միջև օդային ուղևորափոխադրումը նախատեսվում է սկսել մարտին: Այդ մասին, ըստ ՌԻԱ Նովոստիի, հայտարարել է Ղրիմի խորհրդարանի Զբոսաշրջության, հանգստյան գոտիների և սպորտի հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Չերնյակը։ Այս պահին հարցը համաձայնեցման փուլում է։ Նախատեսվում է, որ շաբաթական երկու անգամ թռիչքները կիրականացնի «Իկար» ավիաընկերությունը։ Հետագայում դրանց քանակը կարող է ավելանալ՝ մինչև շաբաթական յոթ անգամ։ Սիմֆերոպոլի և Երևանի միջև օդային հաղորդակցությունը կլինի առաջին կանոնավոր միջազգային թռիչքը Ղրիմից՝ 2014 թվականից ի վեր:

times.am

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանն ապահովել է ֆինանսական համակարգի հուսալիությունն ու կայունությունը

Նոր թողարկման Եվրապարտատոմսերի արժեկտրոնի եկամտաբերությունն ընդամենը 3.95 տոկոս է՝ հետգնված պարտատոմսերի 6 տոկոսի փոխարեն, ինչը նշանակում է, որ Հայաստանի համար էականորեն նվազել են պարտատոմսերի սպասարկման ծախսերը:

Օտարերկրյա ներդրումների ներհոսքը մեկ տարվա ընթացքում ավելացել է 27,6 տոկոսով

Հայաստանում 2019 թվականի հունվար-սեպտեմբերին օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է 2 մլրդ 174 մլն դոլար, ինչը 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 465 մլն դոլարով կամ 27.6 տոկոսով:

Ռիսկերից կապահովագրվի ավելի քան 30 հազար հա գյուղատնտեսական հողատարածք

Դրանով գյուղացու ֆինանսական ծախսի առնվազն 50%-ը կհոգա պետությունը, իսկ ցրտահարության ռիսկի ապահովագրավճարն էլ կփոխհատուցվի 60%-ով։