Invalid username or password
Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Նուր-Սուլթանում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հերթական նիստը: Այդ մասին b4b.am-ին հայտնեց փոխվարչապետի գրասենյակը:
Նիստի ընթացքում մասնակիցները քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում թանկարժեք մետաղներին և թանկարժեք քարերին առնչվող գործողությունների առանձնահատկությունները, Սինգապուրի հետ ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունների ընթացքը: Անդրադարձ է կատարվել մի շարք ապրանքների պիտակավորման, միության տարածքում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին վերաբերող հարցերին, ինչպես նաև քննարկվել են մաքսային ոլորտում տեղեկատվական փոխգործակցության և միության միասնական նորմատիվ-տեղեկատվական համակարգին առչվող հարցեր: Օրակարգում էր նաև միասնական մաքսային տարածք որոշ ապրանքների ներմուծման դեպքում մաքսատուրքերի նվազեցման հարցը:
Դիտումներ 750
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը ուրբաթ ժամանել է Թեհրան՝ երկու երկրների միջև առևտրի մակարդակը բարձրացնելու շուրջ բանակցություններ վարելու նպատակով: Նախարարը Թեհրանում հանդիպել է նաև Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ալիռեզա Ռազմ Հոսեյնիի և Իրանի Կենտրոնական բանկի տնօրեն Աբդոլնասեր Հեմաթիի հետ:
Այդ մասին հայտարարել է ԵՏՀ նախարար Գեղամ Վարդանյանը:
Օրենսդրական փոփոխություններ՝ ուղղված Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանը: