Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ղազախստանը կոչ է անում միասնական համաշխարհային արժույթ ստեղծել

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Աշխարհ

14:20 , 29 Սեպտեմբեր 2015

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի համոզմամբ՝ պահուստային արժույթները դադարել են լինել արդյունավետ և օրինական։ Նազարբաևն այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում՝ կոչ անելով ստեղծել միասնական համաշխարհային արժույթ: Այս մասին գրում է Ria Novosti-ն։

Ղազախստանի նախագահի  կարծիքով՝ 21-րդ դարում աշխարհին հարկավոր են նոր որակի ֆինանսական գործիքներ, և դա ամենակարևոր քայլն է լինելու համաշխարհային տնտեսական ճգնաժամի դեմ պայքարի տեսանկյունից: Ըստ այդմ, նա ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներին հորդորել է միավորել ջանքերը համաշխարհային արժույթի ստեղծման ուղղությամբ։

Գործակալությունը հիշեցնում է, որ ավելի վաղ, հենց Ղազախստանն էր բացառել ԵՏՄ-ում միասնական մեկ արժույթի ներդրման հնարավորությունը:

ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանը կունենա նոր մաքսային կցորդ

Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք:

Վարչապետը և Ֆրանսիայի պետքարտուղարը քննարկել են տնտեսական համագործակցության հարցեր

Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտական հաղորդակցության համար ձևավորել երկկողմ միջգերատեսչական աշխատանքային շփման հարթակ և շարունակել ինտենսիվ աշխատանքը փոխադարձաբար հետաքրքրական ծրագրերի ուղղությամբ: