Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ձևավորվում է ՀՀ նյութական պահուստի բարեփոխումները և զարգացումը ապահովող իրավական դաշտ

Վերադարձ լուրերի բաժին

14:38 , 05 Դեկտեմբեր 2019

Ըստ կառավարության ընդունած նախագծի հիմնավորման, ներկայումս Հայաստանի Հանրապետության նյութական պահուստի ձևավորման, տեղաբաշխման, պահպանման, օգտագործման, համալրման ու թարմացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և դրանից բխող այլ իրավական ակտերով:

Ելնելով ՀՀ աշխարհաքաղաքական դիրքից, առաջին պլան է մղվում ռազմական գործողությունների ժամանակ ճանապարհային շրջափակման պայմաններում բնակչության և Զինված ուժերի կարիքների ապահովման խնդրի լուծումը:

«Հաշվի առնելով, որ էներգակիրները, ինչպես նաև ցորենի, շաքարավազի, բուսական և կենդանական յուղի ու մի շարք այլ պարենային ապրանքների գերակշռող մասը ներմուծվող են, ապրանքների մատակարարման նույնիսկ կարճատև խափանումը կարող է առաջացնել ճգնաժամ, որի կանխարգելումը կամ հետևանքների վերացումը պետական նյութական պահուստի նշանակությունն է: Խնդիր է առաջանում բարձրացնել պետական նյութական պահուստի արդյունավետությունը, արդիականացնել դրա ձևավորման մոտեցումներն ու կառավարման համակարգը:

Նախորդ տարիների փորձի վերլուծությունը ցույց է տալիս, որ ՀՀ-ում ձևավորված ազատական տնտեսական հարաբերությունների պայմաններում որդեգրված մոտեցումներն այլևս չեն կարող համարվել բավարար ու չեն ապահովում նյութական պահուստի զարգացման գործընթացը: Ներկայումս պետական նյութական պահուստի ձևավորման, պահպանման, թարմացման, փոխարինման գործառույթները իրականացվում են բացառապես բյուջետային ֆինանսավորման հաշվին:

Ռազմավարական նշանակություն ունեցող պաշարների ձեւավորման համար պահանջվում են զգալի ֆինանսական միջոցներ, իսկ գործող իրավական դաշտը շուկայական հարաբերությունների պայմաններում բավարար չափով չի ապահովում պետական պահուստի նյութական արժեքների թարմացման եւ փոխարինման գործընթացի արդյունավետությունը, որի հետեւանքով առաջանում են կորուստներ եւ պահանջվում մեծ ֆինանսական ներդրումներ:

Ներկայումս պետական նյութական պահուստի ձևավորման համար չի օգտագործվում մասնագիտացված առևտրային կազմակերպությունների պոտենցիալը, իսկ պետական պահուստի նյութական արժեքների թարմացման ընթացքում կորուստներ են առաջանում ոչ միայն ձեռք բերվող և իրացվող ապրանքների պիտանելիության ժամկետների տարբերության, այլ նաև իրավական դաշտի անկատարելիության պատճառով: Մասնավորապես, հանդիսանալով պետական մարմին, գործակալությունը հնարավորություն չունի ապրանքների թարմացման, իրացման կամ ձեռքբերման ժամանակ կատարել այդ գործարքները շուկայում լավագույն գների ձևավորվելու պահին:

Նախագծերի ընդունման նպատակն է Հայաստանի Հանրապետության նյութական պահուստի համակարգի զարգացումն ու բարեփոխումները ապահովող իրավական դաշտի ստեղծումը եւ նյութական պահուստի արդիականացումը եւ համալրումը: Օրենքի նախագծով նախատեսվում է նյութական պահուստի ձեւավորման մասնակից դարձնել ռազմավարական նշանակություն ունեցող նյութական արժեքները (ավտոմոբիլային բենզին, դիզելային վառելիք, պարենային ցորեն, շաքարավազ, բուսական յուղ) ներմուծող կազմակերպությունները, ինչպես նաև զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունները»:

Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ձևավորել ՀՀ նյութական պահուստի բարեփոխումները և զարգացումը ապահովող իրավական դաշտ, որը կնպաստի Հայաստանի Հանրապետության նյութական պահուստի բարելավմանը և ընդլայնմանը, համակարգի արդիականացմանը և, որպես արդյունք՝ ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիքների նվազեցմանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

«Toll-Free» ծառայության շրջանակում` համարին ստացված մուտքային զանգերի դիմաց վճարը գանձվում է զանգերը ստացողի կողմից:

ՎՏԲ-Հայաստան Բանկը և Renault Armenia-ն առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Ավտովարկի հայտ կարող են ներկայացնել 21-ից մինչև 65 տարեկան ՀՀ բոլոր ռեզիդենտները։ Ավտովարկավորման հատուկ պայմանները գործում են 2019-2020 թթ. արտադրության ավտոմեքենաներ ձեռք բերելու դեպքում։

Նոր սրացում Ամուլսարում

«Լիդիան Արմենիան» էլ պարզաբանել է՝ հեռացրել է «Լիդիանի» օրինական տարածքում արդեն մոտ երկու տարի գտնվող վագոն-տնակները։