Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ձկնաբուծարանները ստուգվում են

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Պաշտոնական

16:00 , 18 Ապրիլ 2016

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով` Գեղարքունիքի, Արմավիրի և Արարատի մարզերում գործող մի շարք տնտեսավարող սուբյեկտներում իրականացվում են անասնահամաճարակային մշտադիտարկումներ՝ վարակիչ հիվանդությունների նկատմամբ կենդանիների ապահովությունը, կանխարգելիչ և բուժիչ միջոցառումների իրականացումը, ձկան և ջրային կենդանիների ու դրանցից ստացված արտադրանքի անասնաբուժասանիտարական անվտանգությունը, սանիտարական կանոններին և հիգիենիկ նորմերին համապատասխանությունը պարզելու նպատակով:

Ծառայության պետ Արմեն Հայրապետյանն օրերս շրջայց է կատարել Արմավիրի, Արարատի և Գեղարքունիքի մարզերի խեցգետնի արտադրությամբ զբաղվող 11 ընկերություններում՝ մշտադիտարկման ընթացքին տեղում ծանոթանալու ու հնարավոր խախտումների ու թերացումների շտկմանն աջակցելու նպատակով:

ՍԱՊԾ ղեկավարը նաև տնտեսավարողների հետ քննարկել է արտադրությանն ու արտահանմանը, մակնշմանն ու փաթեթավորման ամբողջականությանն առնչվող հարցեր՝ կարևորելով անվտանգության նորմերի, ինչպես նաև տեխնոլոգիական հրահանգների պահպանումը: Տնտեսավարողներին ներկայացվել են նաև Հայաստանի Հանրապետությունում, ԵՄ-ում և ԵԱՏՄ-ում գործող անասնաբուժական և անասնաբուժասանիտարական նորմերն ու պահանջները:

Նշվել է, որ այսօրինակ մշտադիտարկումներն ուշադրության առանցքում կպահեն իրացվող և արտահանվող խեցգետնի որակն ու անվտանգությունը, ինչը կնպաստի առանց խոչընդոտների հայկական խեցգետինն արտահանել ԵՄ և ԵԱՏՄ տարածք:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանը չիրագործվող վարկային ծրագրեր է հայտնաբերել, որոնց գծով ՀՀ-ն վճարումներ է իրականացնում

Նա խնդրել է նախարարներին՝ յուրաքանչյուրն իր մասով պարզի նման ծրագրերի գոյությունը և ցանկը ներկայացնել իրեն

Առաջիկա փուլում խնդիր ենք դրել ապահովել սոցիալապես անապահով քաղաքացիների բժշկական ապահովագրությունը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են առողջապահության ոլորտում մատուցվող ծառայությունների հասցեականության և արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր

Նոր նշանակում ՊԵԿ-ում

ՊԵԿ ղեկավարության կողմից Մոսկվայի խոշոր առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Աշոտ Մուրադյանին առաջարկվել է վերադառնալ հայրենիք