Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ձեր տանը գտնվող ամենօրյա օգտագործման սարքը, որն ամեն տարի ամբողջ աշխարհում սպանում է հարյուրավոր մարդկանց

Վերադարձ լուրերի բաժին

Ավստրալական CEO Magazine ամսագիրն անդրադարձել է խելացի հեռախոսներին և դրանց պոտենցիալ վնասակարությանը մարդու կյանքին և առողջությանը: Ձեզ ենք ներկայացնում ամսագրի կայքում թողարկված լայնածավալ հետազոտության հայերեն թարգմանությունը՝ մասնակի կրճատումներով:

iPhone-ը՝ որպես առաջին խելացի հեռախոս, ներկայացվել է ընդամենը 2007 թ.: Միգուցե դա է պատճառը, որ մենք դեռևս չենք ըմբռնում այդ սարքի աղետաբեր հետևանքները: Արդեն հազարավոր մարդիկ են մահացել սմարթֆոնների պատճառով: Խոսքը բնավ 5G, wi-fi, բջջային ցանցի և այլ տեսակի էլեկտրամագնիսական դաշտերի մասին չէ, որոնցից պաշտպանվելու համար արդեն ձևավորվել է «Ալյումինե թիթեղներով գլխարկների զորախումբը»: Այդ խումբն ընդգրկում է մարդկանց, որոնք ալյումինե թիթեղներից պատրաստված գլխարկ կրելով՝ փորձում են իրենց գլխուղեղը պաշտպանել էլեկտրամագնիսական դաշտերից կամ ուղեղի կառավարման հեռահար ազդեցությունից:

Ակնբախ պատճառներից մեկը, թե ինչու են մարդիկ մահանում խելացի հեռախոսների պատճառով, այն է, որ նրանց մի մասը փորձել է օգտագործել դրանք մեքենա վարելիս: Մյուս մասն էլ զոմբիների նման շորորալով քայլելով և իրենց սոցցանցային էջերում նոր հրապարակում տեղադրելու գործընթացով կլանված՝ ներխուժել է բանուկ խաչմերուկներ՝ ուղիղ երթևեկության մեջ: Ավստրալիայում անցկացված հետազոտության համաձայն՝ վարորդների 32%-ը խոստովանել է, որ վարելիս կարդում է հեռախոսով ստացած հաղորդագրությունները: Սոցհարցման մասնակիցների մեծ մասը համաձայնել է, որ մահվան ելքով ՃՏՊ-ների մեծամասնության պատճառը հենց սմարթֆոնների օգտագործումն է: 2009 թ.-ից մինչև հիմա ԱՄՆ փողոցներում հետիոտների մահվան թիվն աճել է 51%-ով: 2017 թ. նախորդ տարվա հետ համեմատած՝ Ավստրալիայում հետիոտների մահվան դեպքերն աճել են 20%-ով: Ոստիկանությունը հայտարարել է, որ ցավալի վիճակագրության հիմնական մեղավորը սմարթֆոնների կիրառումն է:

Եթե Դուք չեք նկատել բազմաթիվ մարդկանց, որոնք իրենց սարքերի փոքրիկ էկրանով տարված՝ փողոցն անցնելիս չեն զգում, թե ինչպես է մոտենում խոշոր բեռնատարները, ուրեմն հավանաբար Դուք նույնպես այդ պահին նայում էիք հեռախոսի էկրանին: Քուինսլենդի ավտոմոբիլային թագավորական ակումբի կարծիքով՝ պետք է տուգանք սահմանվի սմարթֆոններով տարված փողոցն անցնելու համար: Կազմակերպության խոսնակ Փոր Թըրները նշել է. «Եթե Դուք կես ժամ կանգնեք Մելբուրնի կենտրոնի խաչմերուկներից որևէ մեկում և հետևեք, կտեսնեք, որ տասից հինգ անցորդները իրենք իրենց փրկում են՝ սթափվելով հենց այն պահին, երբ առանց նկատելու ոտք են դնում բանուկ երթևեկությամբ փողոցի ասֆալտին: Պատճառը՝ նրանք խորասուզված էին իրենց հեռախոսների մեջ: Երբ նրանց ուսին թփթփացնես, այնպիսի տպավորություն կստեղծվի, թե նրանք իրենց հեռախոսների մեջ ընկղմված լինելու պատճառով գտնվում էին ինչ-որ թմբիրի մեջ»: Անկասկած՝ Դուք հիմա ինքներդ Ձեզ շնորհավորեցիք, որ նման պահվածք չեք դրսևորում: Սակայն ազնվորեն պատասխանեք՝ ինչպիսի՞ հարաբերություն ունեք Ձեր հեռախոսի հետ: Եթե նույնիսկ դրա պատճառով վրաերթի չեք ենթարկվում, որքա՞ն վնաս է այն պատճառում Ձեզ:

Դոպամինը և կորտիզոլը

Երբևէ Ձեր հեռախոսից զգացե՞լ եք «ուրվական վիբրացիաներ»: Երբևէ Ձեզ թվացե՞լ է, թե զգացիք՝ ինչպես է հեռախոսը «դռռում»՝ ազդարարելով նոր հաղորդագրություն, սակայն ստուգելուց հետո պարզել եք, որ նման բան չկա: Այդ տարօրինակ և մտահոգիչ զգացողությունն առաջացել է գերզգոնության հոգեվիճակից, որի մեջ հայտնվել եք ժամանակ առ ժամանակ: Մեզ համար այսօր կենսական նշանակություն ձեռք բերած և անընդհատ մեզանից մի քանի մետր հեռու գտնվող այդ սարքավորումների միջոցով հաղորդագրություն ստանալու սպասումը հաճախ է հանգեցնում սթրեսների:

Փաստն այն է, որ մենք մի կողմից արագորեն կախվածություն ենք ձեռք բերում օրական մի քանի հարյուր անգամ հեռախոսի պատճառած հաճույքի զգացողությունն առաջացնող դոպամինից, մյուս կողմից էլ վտանգի տակ ենք հայտնվում նույն այդ հեռախոսների պատճառով առաջացած կորտիզոլի վտանգավոր չափից, որն անընդհատ շրջանառվում է մեր մարմնում: Այդ երկու տարրերի համադրությունն ազդում է ամեն ինչի վրա՝ քուն, ուշադրություն, հիշողություն, ինքնագնահատում, որոշումներ կայացնելու կարողություն, ֆիզիկական առողջություն: Դուք հավանաբար չեք մտածել, որ հեռախոսի բազմաթիվ հավելվածներ ստեղծվել են հենց կախվածություն առաջացնելու և սովորություններ ձևավորելու նպատակով: Ֆեյսբուքի կամ Ինստագրամի հավանումները ստեղծված են մեր ուղեղում երջանկության հորմոնների արտադրության համար, նույն կերպ են աշխատում նաև պոկերի խաղային սարքերը: Ուստի դրանք մեզ ստիպում են անվերջ ստուգել ու ստուգել:

Alligators emerge from smart phone screen

Ոչ ավելի, ոչ պակաս՝ Գուգլը զեկույցներից մեկում նշել է. «Սոցիալական ցանցերով, էլեկտրոնային փոստով և լուրերով բեռնված շարժական սարքերը ստեղծում են պարտավորության կայուն զգացողություն, որն առաջացնում է ակամա սթրեսային իրավիճակ»: ԱՄՆ-ում անցկացված հետազոտության համաձայն՝ միջին ամերիկացին հեռախոսին օրական տրամադրում է մինչև 4 ժամ: Դժբախտաբար, էկրանին հայտնվող ոչ բոլոր տեղեկություններն են դրական, և երբ մենք ստանում ենք, օրինակ՝ մեր գործընկերների տհաճ էլեկտրոնային նամակները կամ վատ լուրեր, մեր մարմինը սկսում է արտադրել կորտիզոլ, որը սթրեսի դեմ պայքարող հորմոնն է:

Կորտիզոլի հիմնական գործառույթը մարմինը ֆիզիկական վտանգից, օրինակ՝ կենդանիների հարձակումից, այլոց ոտնձգություններից, պաշտպանելուն նախապատրաստելն է: Այն փոփում է Ձեր մարմինը ֆիզիկապես՝արագացնելով սրտի զարկերը, ակտիվացնելով ադրենալինը և մեծացնելով արյան մեջ շաքարի քանակը: Մարմինը կորտիզոլ է արտադրում նաև այն ժամանակ, երբ Դուք ենթարկվում եք զգացմունքային սթրեսի: Սմարթֆոններն օրական մի քանի անգամ կարող են առաջացնել նման պահեր՝ որտեղ էլ Դուք գտնվեք: «Ձեր մարմնի կորտիզոլի մակարդակը բարձրանում է, երբ հեռախոսը մոտակայքում է կամ Դուք լսում եք, կամ էլ Ձեզ թվում է, թե լսում եք դրա ձայնը»,- նշում է Համացանցից և տեխնոլոգիայից կախվածության հետազոտման կենտրոնի հիմնադիր Դևիդ Գրինֆիլդը:

Դա Ձեր մարմին պատասխանն է սթրեսին: Այդ զգացողությունը տհաճ է: Եվ այն անցկացնելու համար մարմնի կողմից բնական արձագանք է առաջանում՝ ստուգել հեռախոսը, որպեսզի սթրեսը վերանա: Հեռախոսը ստուգելիս կարող եք հայտնաբերել բազմաթիվ վատ նորություններ՝ այդպիսով ունենալով կորտիզոլի խրոնիկ բարձր մակարդակ: Դա էլ իր հերթին կարող է հանգեցնել տարբեր առողջական խնդիրների՝ սրտի կաթված, մտագարություն (dementia), դիաբետ, ընկճախտ, և այլն: Բժիշկ Ռոբերտ Լասթինգը Նյու Յորք Թայմսին ասել է, որ բժշկությանը հայտնի ցանկացած խրոնիկ հիվանդություն կարող է սրվել սթրեսի պատճառով, և մեր սմարթֆոնները, անկասկած, նպաստում են դրան:

Բավարար չէ մտածելը միայն սեփական առողջությանը սմարթֆոնների հասցրած վնասի մասին: Միայն պատկերացրեք, թե ինչ են այդ սարքերն անում Ձեր երեխաների և ամբողջ ապագա սերունդների հետ: Այսօր տասը տարեկանից բարձր գրեթե բոլոր երեխաներն ադեն իրենց կյանքը չեն պատկերացնում առանց սմարթֆոնների, և նրանցից շատերի ծնողները մինչև նրանց չափահաս դառնալը հաճախ նվիրում են այդ վտանգավոր սարքերը: Հետազոտող և գրող Դևիդ Ջիլսփայի խոսքով՝ «Դա նման է նրանց կոկաին կամ հերոին տալուն»:

lady-on-smartphone

Դեռահասները: Սմարթֆոններից կախվածությունը և դրանց առաջացրած տագնապի զգացողությունը

Ենթավերնագրին առնչվող գրքում Ջիլսփայը ներկայացրել է բազմաթիվ սոսկալի տվյալներ և խոր ուսումնասիրություններ: Այդ տվյալներն ամբողջությամբ բացատրում են այսօրվա բազմաթիվ դեռահասների վարքը, հատկապես, երբ որևէ մեկը փորձում է նրանցից վերցնել սարքը: Նա բացատրում է, որ դեռահասության շրջանում, երբ գանգատուփը գտնվում է զարգացման և ընդլայնման շրջանում, մարդու մարմինն անջատում է պաշտպանիչ համակարգերից մեկը՝ GABA-ն (գամմա-ամինակարագաթթու), որը մարդու համար որպես յուրահատուկ արգելակման համակարգ է ծառայում և մեզ ետ է պահում տարատեսակ կախվածություններից: Նաև հենց այդ համակարգի անջատումով է պայմանավորված դեռահասության տարիքում ծխել, ալկոհոլի օգտագործում և նույնիսկ սեքսով զբաղվել սկսելը:

Ջիլսփայն ասում է, որ 2007 թ-ից մինչև հիմա դեռահասների շրջանում ալկոհոլի օգտագործումը, ծխելը և հղիության դեպքերը գրեթե կրկնակի նվազել են: Դա տեղի է ունեցել, քանի որ հասարակությունը սկսել է հասկանալ դեռահասների վերոնշյալ տարիքային նրբությունները: «Սակայն ինձ համար անհասկանալի է, թե ինչու են մարդիկ դադարել այդ խնդրով անհանգստանալ: Տագնապի և ընկճախտի մակարդակը պետք է որ այդ արատավոր երևույթներին զուգահեռ անկում ապրեր: Բայց իրականում այդ երևույթները դեռահասների շրջանում կրկնապատկվել են: Այդ փաստն ապացուցում է, որ մի կախվածությանը փոխարինել է այլ կախվածություն, որն էլ իր հերթին կյանքի այդ կարևոր շրջանում առաջացնում է մտավոր հիվանդություններ»,- ասում է գիտնական-գրողը: Բանն այն է, որ սմարթֆոններում դեռահասներին է մատուցվում կախվածություն առաջացնող երևույթների խաբկանքը՝ սիմուլյացիան:

Նա պնդում է, որ սմարթֆոնների հավելվածները ստեղծվել են հենց կախվածություն առաջացնելու նպատակով, և յուրաքանչյուր ծրագրավորող ընկերություն ձգտում է լինել առաջինը՝ օգտագործողին տրամադրելով դոպամինի չափաբաժինն ամեն անգամ, երբ նրանք սեղմում են հավելվածի պատկերը:

smartphone-with-apps

Դեռահասները, իհարկե, գերտպավորվող են: Սակայն տղաները և աղջիկները տարբեր կերպ են թիրախավորվում: Աղջիկների մեջ կախվածություն է առաջանում, երբ նրանք հասարակության կողմից արժանանում են համակրանքի և հավանության: Դա նրանց օրգանիզմում առաջացնում է օքսիտոցինի մեծ քանակ: «Ֆեյսբուքը, Ինստագրամը և մյուս սոցիալական ցանցերը հասարակական հավանության և համակրանքի արագ սիմուլյատորներ են, աղջիկները շատ հեշտ են ընկնում այդ ցանցերի մեջ»,- ասում է Դևիդ Ջիլսփայը:

Տղաների մեջ զարգացած է վտանգը հաղթահարելու ձգտումը, քանի որ տղաները ոևգորվում են ռիսկից և վտանգը հաղթահարելուց: «Այդ է պատճառը, որ տղաների շրջանում շատ տարածված է ռիսկի գնալը: Նրանք շատ են ուրախանում, երբ ինչ-որ բանից փրկվում են»,- ասում է Ջիլսփայը: Իսկ այդ ամենի խաբկանքն առցանց խաղերն են, հատկապես՝ կրակելու, դիպուկահարների միջոցով մարդկանց ոչնչացնելու խաղերը: Դրան էլ միանում է խաղի ընթացքում զրուցարանում առցանց շփումը, և լուրջ կախվածությունն արդեն պատրաստ է: Գիտնականը հիշեցրել է, որ այդ բոլոր հավելվածների և սմարթֆոնների հայրը՝ Սթիվ Ջոբսը, առանց թաքցնելու հայտարարել է, որ դրանք ստեղծվել են լինելու գեղեցիկ, հեշտ օգտագործվող, և որպեսզի դրանցից հրաժարվելը լինի դժվար: Իմանալով, թե որքան մեծ կարող է լինել իր ստեղծած սարքերից կախվածության առաջացման վտանգը՝ Ջոբսը հայտարարել էր, թե իր երեխաներին չի թողնում մոտենալ դրանց:

Նման մոտեցումն այսօր շատ տարածված է Սիլիկոնյան հովտում: Գործարարներն իրենց երեխաների դայակներին հրահանգում են թույլ չտալ նրանց մոտենալ սմարթֆոններին: «Հետազոտության համաձայն՝ քիչ հավանական է, որ հարուստները նման սարքեր տան իրենց երեխաներին, քանի որ նրանք կարող են իրենց թույլ տալ վճարել մարդկանց, ովքեր էլ կզբաղեցնեն իրենց երեխաներին: Հարուստները սմարթֆոնները երեխաներին տալու սովորությունը համարում են ցածր խավի սովորություն»,- ասում է Ջիլսփայը:

Ընդամենը մեկ տասնամյակի ընթացքում այդ սարքերն իսկապես հասցրել են մարդկանց մեջ առաջացնել կախվածություն և հասարակության վրա արդեն ունեն աներևակայելի ազդեցություն: Այդ սարքերի տարածումը և դրանց ազդեցության ընդլայնմանը նպաստելով՝ մարդկությունը նմանվում է սեփական ոտքերին կրակող մեկին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները վատթարացել են

Ասիական զարգացման բանկը կանխատեսել է ՀՆԱ մինչև 4 տոկոս անկում:

Տեսանյութ: Օտարերկրյա ներդրումները ներկա իշխանության աքիլեսյան գարշապարն են

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից մի քանիսը, այդուամենայնիվ, համարում է ճիշտ ժամանակին ընդունված:

Հայաստանի ցուցանիշները համադրելի են համաշխարհային տնտեսական զարգացումներին

Մամուլում պարբերաբար շրջանառվում է այն թեզը, որ 2020 թվականի երկրորդ եռամսյակում արձանագրված 13.7 տոկոս ՀՆԱ անկումը պայմանավորված է համավարակի բացասական հետևանքները չեզոքացնելու աջակցության ծրագրերի ոչ արդյունավետությամբ: