Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ձերբակալվել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը

Վերադարձ լուրերի բաժին

10:18 , 15 Նոյեմբեր 2016

Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը ձերբակալվել է։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցված։ Նախարարը մեղադրվում է 2 մլն դոլար կաշառք վերցնելու մեջ։
«2016 թվականի նոյեմբերի 15-ին, ՌԴ ԱԴԾ-ի (ФСБ) կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ միջոցառումների արդյունքներով, Ռուսաստանի Քննչական կոմիտեի՝ առանձնապես կարևոր գործերով քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի նկատմամբ», – նշվում է ՔԿ հաղորդագրության մեջ։
Քննչական կոմիտեի տեղեկություններով, Ուլյուկաևը 2 մլն դոլար կաշառքի դիմաց դրական գնահատական է տվել, որը «Ռոսնեֆտ» ընկերությանը թույլ է տվել գնել «Բաշնեֆտը»։
Տնտեսական զարգացման նախարարությունը պետական սեփականություն հանդիսացող «Ռոսնեֆտի» կողմից «Բաշնեֆտ» ընկերության ձեռքբերման մասին հայտարարել է հոկտեմբերի 12-ին։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Խորհրդային տարիներին գործող ենթակառուցվածքների վերականգնման մասին է խոսքը. փոխվարչապետ

Փոխվարչապետի խոսքով՝ հիմնականում քննարկվում է երկաթգծերի, ավտոճանապարհների՝ խորհրդային տարիներին գործող ենթակառուցվածքների վերականգնման հարցը՝ բոլոր հնարավոր ուղղություններով:

Իրանի հավանական անդամակցությունը ԵԱՏՄ-ին

Իրանի հավանական անդամակցությունը ԵԱՏՄ-ին վերլուծել է տնտեսագետ Պանդուխտ Մարտիրոսյանը:

ԵՄ-ում և Համաշխարհային մաքսային կազմակերպությունում Հայաստանը կունենա նոր մաքսային կցորդ

Բրյուսելում տեղակայված միջազգային կառույցների հետ նախատեսվում է իրականացնել ակտիվ աշխատանք: