Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ձեռք են բերվել 14 միլիոն դոլարի ներդրումների պայմանավորվածություններ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

12:39 , 06 Մարտ 2019

Աշխարհի 24 երկրում գործող Բիզնես Արմենիայի 35 օտարերկրյա ներկայացուցիչներն աշխատել են արդյունավետորեն, ապահովելով ավելի քան 14 միլիոն դոլարի ներդրումների մասին հուշագրեր։ Բիզնես Արմենիայի հանրային կապերի թիմը b4b.am-ին տեղեկացրեց, որտվյալներն ամփոփվել են հիմնադրամի օտարերկրյա ներկայացուցիչների ցանցի 1 տարվա գործունեության առիթով։ ԱՄՆ-ի, Կանադայի ներկայացուցիչների ներդրումները կուղղվեն Հայաստանի անշարժ գույքի, հյուրանոցային բիզնեսի ոլորտներ։ Ներկայում մշակվում են գործարար ծրագրերը։

Ֆինլանդիայի, Լեհաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Լիբանանի ներկայացուցիչների ջանքերով հայաստանյան մի շարք ընկերություններ արտահանման կամ արտապատվիրման պայմանագրեր են կնքել։ Լիբանանի, ԱՄՆ-ի, Կանադայի, Շվեյցարիայի, ԱՄԷ-ի, Պորտուգալիայի, Ֆրանսիայի, Եգիպտոսի, Լիտվայի, Չինաստանի ներկայացուցիչների աջակցությամբ կազմակերպվել են արտագնա գործարար առաքելություններ, տարբեր միջոցառումներ, որոնց ընթացքում տեղի են ունեցել համաժողովներ, B2B հանդիպումներ հայաստանյան և օտարերկրյա ընկերությունների հետ, գործարար պայմանավորվածություններ են ձեռք բերվել։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: