Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հ1-ը ցանկանում է հիմնանորոգման համար նախատեսված գումարից 27.8 մլն դրամ ուղղել «Բաց դաս» հաղորդաշարի պատրաստմանը

Վերադարձ լուրերի բաժին

00:01 , 21 Դեկտեմբեր 2017

ՀՀ կառավարության այսօրվա նիստում տեղ է գտել մի որոշման նախագիծ, որով նախատեսվում է 2017 թվականի պետական բյուջեում կատարել վերաբաշխում՝ կապված Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հետ։

«Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությանը 2017 թվականին շենք-շինությունների կապիտալ նորոգման աշխատանքների իրականացման նպատակով նախատեսվել է հատկացնել 129.8 մլն դրամ դրամ:

Նշված հիմնանորոգման աշխատանքների իրականացման նպատակով ՀՀ պետական բյուջեից արդեն իսկ ստացվել է 101.9 մլն դրամը , իսկ դրամաշնորհի գումարի մնացած մասը՝ 27.8 մլն դրամը, նախատեսվում էր տրամադրել 2017թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում՝ համաձայն հաստատված ժամանակացույցի:

Հիմա Հ1-ը ցանկանում է այդ մնացած 27.8 մլն դրամն ուղղել ոչ թե հիմնանորոգմանը, այլ նոր հաղորդաշարի պատրաստմանը։

«Ընկերության առջև դրված առաջնահերթությունների իրականացման նպատակով նոր եթերաշրջանի ընթացքում նախատեսվում է իրականացնել նոր կրթական հաղորդաշարի պատրաստում, որն իր ուրույն ու կարևոր տեղը կզբաղեցնի «Առաջին ալիք»-ի կրթական-դաստիարակչական  հեռուստահաղորդումների շարքում:

Հաշվի առնելով, որ վերոհիշյալ հաղորդաշարի պատրաստման ուղղությամբ Ընկերության 2017 թվականի տարեսկզբին հաստատված տարեկան նախահաշվով համապատասխան միջոցներ նախատեսված չեն, Ընկերությունը նախատեսում է վերջինիս պատրաստման ծախսերի մի մասն իրականացնել տարվա ընթացքում որոշ ծախսային հոդվածներից առաջացած խնայողությունների հաշվին, իսկ մնացած մասը նախատեսվում է իրականացնել կապիտալ նորոգման աշխատանքների շրջանակներում որոշ շինարարական աշխատանքների չիրականացման արդյունքում խնայված միջոցների հաշվին։

Ուստի Ընկերությունը նախատեսում է կապիտալ նորոգման գծով նախատեսված 27,839.0 հազ. դրամն ուղղել հեռուստահաղորդումների պատրաստմանն  ու ձեռքբերմանը»,- նշված է հեռուստաընկերության հիմնավորման մեջ։

Հանրային հեռուստաընկերությունը նաև հավաստիացնում է, որ չիրականացված շինարարական աշխատանքների գծով իր կողմից ստանձնած պարտավորություններ չկան, այդ աշխատանքները ապագա ժամանակաշրջաններում չեն իրականացվելու և հավելյալ ֆինանսավորման անհրաժեշտություն չի առաջանալու:

Ամեն ինչ նորմալ է, անգամ ողջունելի։ Սակայն կա մի փոքրիկ հակասություն։

Ընկերության տեղեկանքից ստացվում է, որ հաղորդումը, որի պատրաստմանն ուղղվելու է 27.8 մլն դրամը, դեռ չկա։ Այն նախատեսվում է իրականացնել նոր եթերաշրջանում։ Մինչդեռ որոշմանը կից հավելվածներից պարզ է դառնում, որ խոսքը վերաբերում է «Բաց դաս» հաղորդաշարին, որն արդեն մի քանի ամիս է եթեր է հրապարակվում Հանրայինով։

BAC-DAS

Ստացվում է՝ Հ1-ը պատրաստվում է 27 մլն դրամ ուղղել նոր հաղորդման պատրաստմանը, որը վաղուց եթերում է։ Ներկայացնում ենք նաև հաղորդմանը վերաբերող տեղեկանքը, որպեսզի ավելի պարզ լինի, որ խոսքը նույն հաղորդման մասին է, սակայն տեքստը շարադրված է ապառնի ժամանակով։

ԲԱՑ ԴԱՍ

Հաղորդման նպատակն է օգնել ավագ դպրոցի աշակերտներին՝ նախապատրաստվել բուհական քննություններին: Թողարկման մի մասում կլինի մաթեմատիկա առարկան, մյուսում՝ ֆիզիկա: Առարկաները կդասավանդեն հանրապետության լավագույն մասնագետները: Մաթեմատիկա առարկան կդասավանդի Հայ-ռուսական համալսարանի մաթեմատիկայի և մաթմոդելավորման ամբիոնի վարիչ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Կարապետյանը:  Ֆիզիկա առարկան  դասավանդելու է միջազգային օլիմպիադայի ֆիզիկայի հավաքականի ղեկավար, ֆիզմաթ դպրոցի ուսուցիչ Բիլոր Կուրղինյանը: Մասնագետները կանդրադառնան ֆիզիկա և մաթեմատիկա առարկաների կարևորագույն թեմաներին, ինչպես նաև շտեմարաններում տեղ գտած խնդիրներին ու վարժություններին:

Հաղորդումը կնպաստի  ավագ դպրոցի՝ 10, 11 և 12-րդ դասարանների ֆիզիկա և մաթեմատիկա առարկաների առավել մանրակրկիտ ուսումնասիրմանն ու քննական թեստերն ուսումնասիրելուն:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

2018 թ. Ամերիաբանկն առաջատար դիրքում է եղել ֆակտորինգային գործառնությունների ծավալով

Ամերիաբանկը 2018 թ. արդյունքներով առաջատարն է ՀՀ բանկային համակարգում ֆակտորինգի պորտֆելի ծավալով: Հաշվետու տարում Բանկի պորտֆելը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 59%-ով և տարեվերջին կազմել շուրջ 11 մլրդ ՀՀ դրամ: Ներկայում ֆակտորիգի պորտֆելն արդեն գերազանցում է 12 մլրդ ՀՀ դրամը: Ֆակտորինգը, որպես կարճաժամկետ ֆինանսավորման լավագույն գործիք, ակտիվորեն կիրառվում է Ամերիաբանկի կողմից, որի արդյունքում Բանկի ֆակտորինգի […]

Յունիբանկը հայտարարում է 5% եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի նոր թողարկման մասին

Յունիբանկը թողարկում է դոլարային արժեկտրոնային նոր պարտատոմսեր 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով, առաջարկելով բարձր եկամտաբերություն` 5% տարեկան: Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակային պարբերականությամբ: Մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 100 դոլար, շրջանառության ժամկետը` 36 ամիս: Պարտատոմսերը կարելի է ձեռքբերել բանկի գլխամասային գրասենյակում կամ 47 մասնաճյուղերից մեկում: Տեղաբաշխման ժամկետը սահմանված է մինչև 20.05.2019թ.-ը: «Մենք արդեն հաջողությամբ տեղաբաշխել […]

Արտոնություն է տրամադրվել հերթական ներդրումային ծրագրին

Կառավարությունը մարտի 21-ի նիստում ընդունել է որոշում, որով «Եվրոստան-ույուտ» ՍՊԸ-ին տրվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում օգտվել մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ջերմա և ձայնամեկուսիչ կոնստրուկցիաների արտադրության մեջ։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 700 000 000 ՀՀ դրամի ներդրում: Արդյունքում՝ ծրագրի շրջանակում կստեղծվի 40 նոր աշխատատեղ՝ 260 000 ՀՀ դրամ […]