Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՐԱՏԱՊ: Պարտադիր է լինելու ունենալ անձը հաստատող փաստաթուղթ

Վերադարձ լուրերի բաժին

«Համաճարակային վիճակը շարունակում է մնալ լարված»,- հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ: Ըստ նրա, մեծագույն խնդիր է մեծացնել դիմակներ կրելու կարգապահությունը: Վարչապետը տեղեկացրեց, որ այս առումով պարետատանը կայացվել են որոշումներ, որոնք պետք է գործեն վաղվանից:

«ՀՀ քաղաքացիների համար պարտադիր կլինի անձը հաստատող փաստաթուղթ կրելը: Խոսքը անձնագրի, նույնականացման քարտի կամ վարորդական իրավունքի մասին է: Այս որոշումը կայացվել է, որովհետև շատ դեպքերում, երբ դիմակ կրելու կանոնները խախտելու համար փողոցում վարչական վարույթ սկսելու հարց է առաջանում, քանի որ քաղաքացիները չեն ունենում փաստաթուղթ, պրոցեսի էֆեկտիվությունը լրջորեն տուժում է: Ընդ որում, այս պարագայում համաձայն Վարչական իրավախախտումների մասին օրենսդրության, անձնագիր չկրելը և դիմակ կրելու կանոնները խախտելը կլինեն որպես առանձին իրավախախտումներ, յուրաքանչյուրն առանձին-առանձին կենթարկվի տուգանքի՝ դիմակ չկրելու համար 10 հազար դրամ, անձը հաստատող փաստաթուղթ չունենալու համար՝ 10 հազար դրամ առանձին: Մենք շատ էականորեն մեծացնելու ենք վարչական վերահսկողությունը դիմակներ կրելու կարգապահության վերաբերյալ: Մինչև հիմա ոստիկանությունն էր այդ գործառույթն իրականացնում, զուտ վարչական վարույթի առումով կշարունակի ոստիկանությունն իրականացնել, բայց որպեսզի ոստիկանության ուժերն առավել արդյունավետ օգտագործենք, պետական կառավարման այլ մարմիններից էլ կուղեկցեն: Սա մեզ հնարավորություն կտա վարչական վերահսկողություն իրականացնող կարգապահական խմբերի թիվը ու վերահսկողությունը կրկնապատկել»,- ասաց վարչապետը:

Փաշինյանի խոսքով, պարետի որոշմամբ ձեռնոց կրելու պարտադիր պայմանը հանվել է: Ըստ նրա, սա կապված է կորոնավիրուսի մասին նոր գիտելիքի հետ, որովհետև փորձը ցույց է տալիս՝ ձեռնոցները շատ արագ կուտակում են որոշակի նյութեր ու ավելի լավ է կենտրոնանալ ձեռքերն ախտահանելու խնդրի վրա: Փաշինյանը շեշտեց, որ սեփական օրինակով համոզվել է դիմակ կրելու արդյունավետության մեջ, հավելեց՝ կորոնավիրուսով վարակված օրերին հանրային շփումներում որևէ մեկին չի վարակել: «Իմ հիվանդացության առաջին օրից եղել եմ դիմակով ու սա օգնել է, որ շփումների ընթացքում որևէ մեկին չվարակեմ»,- շեշտեց նա:

1lurer.am

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վաղ բերքահավաքը ձեռնտու չէ ո՛չ խաղողագործին, ո՛չ վերամշակողին

Արման Խոջոյանն Արարատի մարզում հետևել է մթերման գործընթացին:

Կորոնավիրուսի ազդեցությունը տրանսֆերների վրա

Հայաստան փոխանցվող գումարների վրա իրենց ազդեցությունն են թողել մի շարք գործոններ։

Կառավարությունը արտոնություն է տրամադրել դիմակներ արտադրող ընկերությանը

Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործվելու է բժշկական եռաշերտ դիմակների արտադրության համար: