Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՐԱՏԱՊ: Նիկոլ Փաշինյանի ու նրա ընտանիքի անդամների թեստը դրական է

Վերադարձ լուրերի բաժին

11:52 , 01 Հունիս 2020

«Այս ժամին աշխատանքի չեմ մի պարզ պատճառով. երեկ պարզվեց, որ կորոնավիրուսի՝ իմ թեստը դրական է»,-այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա մանրամասնել է, որ որևէ ախտանշան չի ունեցել ու ասել. «Առաջնագիծ մեկնելու պլաններ կային, որոշեցի թեստավորվել, և թեստը դրական դուրս եկավ: Դրանից հետո թեստավորվեցինք ամբողջ ընտանիքով և ամբողջ ընտանիքով, փաստորեն, դրական արդյունք ունենք»:

Նիկոլ Փաշինյանը շել է, որ իր ընտանիքն էլ որևէ ախտանշան չունի. վերջին մեկ ամսվա ընթացքում ամեն օր աշխատանքի ներկայանալուց առաջ, ինչպես կարգն է՝ ջերմաչափվել է, և ջերմություն չի ունեցել: Խոսելով իր վարակվելու հանգամանքների մասին՝ Նիկոլ Փաշինյանն այսպիսի վարկած է առաջ քաշել. «Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամները վարակվել են ինձնից: Ես կռահում եմ, թե որտեղ և ինչպես եմ վարակվել: Վարակվել եմ աշխատանքային խորհրդակցությունների ընթացքում: Ուղղակի մի դեպք եմ արձանագրել, որը տպավորվել է: Իմ մեջ համոզմունք կա, որ այդ դեպքի հետ է կապված: Խորհրդակցության ժամանակ ջրի բաժակներ են դնում. արձանագրեցի այդ բաժակը առանց ձեռնոց տեղադրելու փաստը: Տեղում նկատողություն արեցի, առաջարկեցի, որ փոխեն. ենթադրում եմ դրանից առաջ էլ նույն կերպ է եղել: Այդ մատուցողը, որը մատուցում է այդ բաժակը, նրա մոտ հաստատվել է նույնպես դրական»:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ընտանիքով մեկուսացած են վարչապետի կեցավայրում, և աշխատելու է այնտեղից: Իսկ վերջում ներողություն է խնդրել առանց դիմակի ուղիղ եթեր մտնելու համար՝ վստահեցնելով, որ մեկուսացած է և բաց տարածքում է:

aravot.am

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արցախի ուղղությամբ ռոումինգը կէժանանա անորոշ ժամանակով

Հայաստանի օպերատորների միասնական որոշումը:

Բանկերը շարունակում են բնականոն աշխատանքը. ՀԲՄ

Բանկային համակարգն ունի բավարար կապիտալ և իրացվելիություն՝ սպասարկելու տնտեսությանը ֆինանսական անհրաժեշտ ռեսուրսներով։

«Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերության տվյալները

Նպատակ դաշտում պետք է նշել «Մենք ենք, մեր սահմանները, Համազգային դրամահավաք»: