Invalid username or password
Հայկական ավիաընկերություններին արգելվել է թռիչքներ կատարել դեպի Եվրոպական միության տարածք: Այդ մասին, ըստ b4b.am-ի, տեղեկացնում է Եվրամիության պաշտոնական կայքը:
Եվրահանձնաժողովը հունիսի 2-ին թարմացրել է ԵՄ օդային անվտանգության ցուցակը, այն ավիաընկերությունների ցանկը, որոնց գործունեությունն արգելվում կամ սահմանափակվում է Եվրամիության ներսում, քանի որ դրանք չեն բավարարում անվտանգության միջազգային չափանիշներին: Հայաստանում հավաստագրված բոլոր ավիաընկերությունները ավելացվել են այդ ցուցակում ՝ երկրի անվտանգության վերահսկողության հնարավորությունների գնահատումից հետո: Ցուցակում են հայտնվել Aircompany Armenia-ը, Armenia Airways-ը, Armenian Helicopters-ը, Atlantis Armenian Airlines-ը, Atlantis European Airways-ը, Mars Avia-ն Skyball-ը: Ընդհանուր առմամբ՝ տարբեր երկրների 96 ավիաընկերության արգելվել է թռիչքներ իրականացնել դեպի ԵՄ:
Արմենպրես
Դիտումներ 2407
Օրենսդրական փոփոխություններ՝ ուղղված Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանը:
Նիստի շրջանակում 2021թ. համար Հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը: Հաջորդ՝ 28-րդ նիստը կանցկացվի Հայաստանի Հանրապետությունում՝ 2021թ. հոկտեմբերին:
Վարչապետը մասնակցել է Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին: