Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՐԱՏԱՊ: Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է

Վերադարձ լուրերի բաժին

20:01 , 27 Օգոստոս 2019

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում դեռևս 2019 թվականի փետրվարի 2-ին հարուցված քրեական գործի շրջանակում լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, 2019 թվականի օգոստոսի 27-ին խուզարկություններ են կատարվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված անձանց առանձնատներում և բնակարաններում։ Այդ մասին տեղեկացրեց ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը:

Նույն օրը՝ խուզարկությունների ավարտից հետո, Գագիկ Խաչատրյանը և ՀՀ ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Կարեն Խաչատրյանը ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահում և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնման (ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ) կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամմեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարությանօրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժիմեջ մտած դատավճռով։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱԺ-ն 500 միլիոն դրամ կվերադարձնի բյուջե՝ կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով

Հետաձգվում են գործուղումները, պարգևավարները, վերադարձվում՝ չծախսված գումարները:

Վրաստանը հրապարակել է բեռնատարների տեղաշարժի վերաբերյալ ուղեցույց

Եթե խախտումը կապված է տեղաշարժման ժամկետների հետ, ապա տրանսպորտային միջոցը պետք է անհապաղ լքի Վրաստանի տարածքը, հակառակ դեպքում վարորդը կտեղափոխվի 14-օրյա կարանտին, և տրանսպորտային միջոցը կտեղափոխվի տուգանային հրապարակ:

Քննարկվել են գյուղմթերքի արտադրության խթանման հետագա քայլերը

Քննարկվել են տարբեր գյուղմթերքների արտադրության խթանման, ֆերմերային տնտեսությունների զարգացման ուղղությամբ նոր գործիքների ներդրման հնարավորությունները, որոնց շուրջ հնչեցվել են առաջարկություններ և դիտարկումներ: