Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հրավիրում ենք աշխատանքի

Վերադարձ լուրերի բաժին

22:31 , 01 Դեկտեմբեր 2016

B4B.am պորտալին անհրաժեշտ են աշխատողներ՝ B4B Pro համակարգի վաճառքով և առաջխաղացմամբ զբաղվելու համար։

B4B Pro համակարգի մասին

www.b4b.am-ը (Business for Business) տեղեկատվական-վերլուծական հարթակ է՝ տնտեսական և բիզնես ուղղվածությամբ։ Հարթակը գործարկվել է «Արմբիզնես» ՍՊԸ-ի կողմից 2016 թվականի սկզբին։

B4B Pro-ն օնլայն վճարովի հարթակ է՝ նախատեսված գործարարների, տնտեսագետների, շուկայագետների, ֆինանսիստների, ուսանողների, լրագրողների և ընդհանրապես՝ բիզնեսով հետաքրքրվող անձանց համար։

Այն Հայաստանի մասնավոր ընկերությունների ռեեստր է, որի միջոցով կարելի է տեղեկություններ ստանալ առանձին ընկերությունների ու շուկաների, նրանց ֆինանսական և գործառնական ցուցանիշների, ապրանքատեսականու և գործունեության այլ ցուցանիշների վերաբերյալ, օնլայն գործիքների միջոցով կատարել վերլուծություններ և այլն։

B4B Pro համակարգի մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

Պարտականությունները

– Ներկայացնել պրոդուկտը պոտենցիալ բաժանորդներին,

– Ապահովել բաժանորդների թվի աճ,

– Զբաղվել պրոդուկտի օնլայն վաճառքով,

– Ներկայացնել համակարգը տարբեր միջոցառումների ժամանակ,

– Պատասխանել պրոդուկտով հետաքրքրվողների հարցերին:

Պահանջները

– Բարձրագույն կրթություն (տնտեսագիտության հետ կապ ունեցող մասնագիտացում),

– Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,

– Հաղորդակցման ունակություններ,

– Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ (ցանկալի է՝ մասնագիտությամբ):

Պայմանները

Աշխատանքը լրիվ դրույքով է։

Աշխատանքային ժամերը՝ երկուշաբթի-ուրբաթ, ժամը 9։00-ից 18։00:

Աշխատավարձը՝ պայմանագրային:

Խնդրում ենք ուղարկել ձեր ռեզյումեները info@b4b.am հասցեով՝ subject դաշտում նշելով «վաճառքի գծով մենեջեր»։ Նամակում առավելագույնը 3-4 նախադասությամբ ներկայացրեք Ձեզ և Ձեր ակնկալիքները այս աշխատանքից, ինչպես նաև նշեք Ձեր հեռախոսահամարը՝ կապ հաստատելու համար։

 

Հայտերն ընդունվում են մինչև դեկտեմբերի 6-ը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Առաջիկայում անհրաժեշտ կլինի աստիճանաբար բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը. ԿԲ

ԿԲ-ն 2017թ. հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի համար տնտեսական աճը գնահատում է 6.4%

Խորհրդարանը մերժեց եկամտային հարկի դրույքաչափը նվազեցնելու՝ «Ծառուկյան» դաշինքի նախաձեռնությունը

Ծառուկյան դաշինքն առաջարկում է ցածր աշխատավարձ ստացողների համար եկամտային հարկի բեռը թեթևացնել։

Volterman-ի շուրջ կրքերը թեժանում են. դրամապանակները խոստացված ժամկետներում չեն հասել գնորդներին

Առաջին դրամապանակները պետք է մատակարարվեին դառ անցած տարվա դեկտեմբերին