Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հրապարակվեց 2017թ. տնտեսական աճի ցուցանիշը՝ 7.5%

Վերադարձ լուրերի բաժին

16:30 , 28 Փետրվար 2018

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2017 թվականի ՀՆԱ-ի (կամ տնտեսական) իրական աճի ցուցանիշը՝ 7.5%։

Ընթացիկ գներով՝ ՀՆԱ-ի ծավալը 2017 թվականին կազմել է 5 տրլն 580.1 մլրդ դրամ։

Նշենք, որ սա ետճգնաժամային շրջանում արձանագրված ամենաբարձր աճն է։ Ավելի վերջին 10 տարվա ընթացքում տնտեսական աճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել էր 2012 թվականին՝ 7.2%։ Իսկ 2017 թվականի ցուցանիշից ավելի բարձր աճ եղել է 2007 թվականին՝ 13.7%։

ՀՆԱ-ի հավելաճին ամենաշատը նպաստել է առևտրի և ծառայությունների ոլորտը՝ 5,3 տոկոսային կետի չափով։ Արդյունաբերությունը (ներառյալ էներգետիկան) տնտեսական աճին նպաստել է 1.8, շինարարությունը՝ 0.2 տոկոսային կետով։ Միայն գյուղատնտեսության ոլորտն է բացասական ազդեցություն ունեցել ՀՆԱ-ի հավելաճի ցուցանիշի վրա՝ -0.6 տոկոսային կետի չափով։

Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 2017 թվականին կազմել է 1 872 837 դրամ կամ 3880 ԱՄՆ դոլար։

Հիշեցնենք, որ կառավարությունն ի սկզբանե 2017 թվականի համար կանխատեսում էր 3.2% տնտեսական աճ։

 

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մայիս ամսվա հարկերի հավաքագրումը գերակատարվել է 2%-ով. Դավիթ Անանյան

Փաստացի հարկային մուտքերը 2%-ով գերազանցել են լավատեսական սցենարը

Գնաճը՝ մայիսին. ինչպես են փոխվել առանձին ապրանքների գները

2018 թվականի մայիսին 12-ամսյա գնաճը (մայիսը՝ նախորդ տարվա մայիսի համեմատ) Հայաստանի Հանրապետությունում կազմել է 1.6%:

«Կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է ոչ միայն ապօրինի զենք-զինամթերք պահելու, այլեւ զինվորի բաժինը գողանալու կասկածանքով։