Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հրապարակվել է տնտեսական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների նոր ցուցակը

Վերադարձ լուրերի բաժին

17:29 , 27 Մարտ 2020

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հաստատել է տնտեսական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների նոր ցուցակը: Ֆեյսբուքի իր էջում նա կատարել է համապատասխան գրառում:

Տիգրան Ավինյանը գրել է.

«Հրապարակվել է արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված՝ տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումների թարմացված ցանկը։

Տնտեսական գործունեության չարգելված տեսակներով թույլատրվում է զբաղվել բացառապես այս որոշմամբ սահմանված սանիտարահամաճարակային կանոնների պահպանման պայմանով։ Խախտումների դեպքում առանձին տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը կարող է ժամանակավորապես դադարեցվել։

Սահմանել ենք նաև կուտակումների բացառման, հաճախորդներին դիմակներով սպասարկելու, մեր ավագ սերնդի ներկայացուցիչների անվտանգության ապահովման ու այլ պահանջներ։

Խնդրում եմ եղեք զգոն ու աչալուրջ՝ հանուն բոլորիս առողջության և անվտանգության»։

Պարետի նոր որոշմամբ հաստաստված տնտեսվարողների ցանկը՝ այստեղ:

Ինտելեկտուալ խաղերի միջազգային փառատոնում հայաստանյան թիմերը արժանացան արծաթե և բրոնզե մեդալների

Եռօրյա փառատոնն անցավ տոնական մթնոլորտում, հայկական հյուրասիրության լավագույն ավանդույթների համաձայն:

Ամենամյա բարեգործական ընթրիք՝ հասարակության խոցելի խավին աջակցելու համար

Ամենամյա հերթական ընթրիքից հետո, նոր ծրագրերի մեկնարկը տրված է, իսկ աշխատանքային ժամանակացույցը՝ հագեցած:

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա: