Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հրապարակվել է ՏՄՊՊՀ հաշվետվությունը

Վերադարձ լուրերի բաժին

18:10 , 30 Ապրիլ 2020

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել է 2019 թվականի գործունեության հաշվետվությունը, որում ամփոփված են հաշվետու տարում հանձնաժողովի կողմից իրականացված աշխատանքների հիմնական արդյունքները: Այդ մասին հայտնեց ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովը:

Այն ներառում է համապարփակ տեղեկատվություն բարձր կենտրոնացվածություն ունեցող 5 ապրանքային շուկաներում՝ «կարագ», «շաքարավազ», «բենզին» և «դիզելային վառելիք», «կոնյակի շրջանառություն», «սեղմված գազ», ՏՄՊՊՀ-ի իրականացրած ուսումնասիրությունների մասին, ինչպես նաև հակամրցակցային համաձայնությունների կնքման, գերիշխող դիրքի չարաշահումների, անբարեխիղճ մրցակցության, համակենտրոնացման թույլտվությունների տրամադրման վերաբերյալ և այլ վարչական վարույթների վիճակագրությունը, այդ թվում՝ համեմատություն նախորդ տարիների ցուցանիշների հետ, ինչպես նաև առավել ուշագրավ վարույթների համառոտ նկարագրությունը: Առանձին հավելվածի միջոցով կարող եք ծանոթանալ նաև 2019 թվականին Հանձնաժողովի կողմից քննված բոլոր 117 վարչական վարույթներին, ինչպես նաև դրանց առնչվող հանձնաժողովի որոշումներին:

Հաշվետվության մեջ ներկայացված են նաև հանձնաժողովի վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ՝ կազմը, կառուցվածքը, ֆինանսատնտեսական գործունեությունը, վերլուծություն տնտեսական միջավայրի վրա մրցակցության ազդեցության մասին: Առանձին բաժիններով ներակայացված են նաև միջազգային համագործակցությանը, հանրային իրազեկմանն առնչվող և օրենսդրական աշխատանքները և այլն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հաշվետվությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ ՀՀ ՏՄՊՊՀ պաշտոնական կայքում:

Արմենպրես

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Դարձե՛ք ՎՏԲ-Հայաստան Բանկի և Mastercard-ի #cashbackմարաթոն ակցիայի մասնակից և ստացե՛ք Ձեր cashback-ը

Ակցիայի մանրամասների հետ կարելի է ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքում:

Հայտարարվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Խորհրդի նոր կազմը

Խորհրդի կազմում ընդգրկվեցին Արթուր Յուրիի Ջավադյանը և Միխայիլ Վյաչեսլավի Զայցևը:

Քայքայված վագոն-տնակը լքել է ևս մեկ ընտանիք

Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցության արդյունքում, միայն 2020 թվականին, աջակցություն է ստացել Հայաստանի տարբեր մարզերում բնակվող 96 ընտանիք: