Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հրապարակվել է նոր iPhone-ի առանձնահատկությունը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

13:08 , 28 Դեկտեմբեր 2016

iPhone-ի նոր մոդելը, որը թողարկվելու Է 2017 թվականին, կարող Է ստանալ կրկնակի խցիկի միանգամայն նոր մոդուլ՝ սենսորների ուղղահայաց դիրքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Macotakara պորտալը՝ հղում անելով համալրող մասերի թայվանյան մատակարարին:

Խցիկի նոր տարբերակից բացի, աղբյուրը պատմել Է այն մասին, որ դեւայսը կստանա iPhone 7s անվանումը, թեեւ ենթադրվում Է, որ անվանման մեջ կնշվի «8» թիվը: Սակայն սմարթֆոնի եւ խցիկի բնութագրերը դեռեւս հաստատված չեն:

Նաեւ հաստատվել Է այն լուրը, որ մտադրություն կա թողարկել սմարթֆոնի երեք տարբերակ: Բացի 4,7 եւ 5,5 դյույմ անկյունագծով սովորական վերափոխակներից, ընկերությունը 5-դյույմանոց սարք Է պատրաստում: Այդպիսի Էկրանով սմարթֆոնը կունենա նույն այն բնութագրերը, ինչպես եւ մյուս երկու հեռախոսները:

Նոյեմբերի վերջին հաղորդվել Էր, որ Apple ընկերությունը LG Innotek-ի համատեղ նոր խցիկ Է մշակում iPhone 8-ի համար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը Եվրամիության հետ համաձայնագիրը կվավերացնի մինչև մայիս

Եվրանեսթում հունիսի 25-29-ը տեղի ունեցած լիագումար նիստից Հայաստանի պատվիրակությունը գոհ է վերադարձել։

ԱՄՆ պատրաստ է ուսումնասիրել Հայաստանը «Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա»-ի ծրագրում ներառելու հարցը

Այդ մասին ի պատասխան ԱՄՆ Հայ դատի գրասենյակի նամակին՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, ով հանդիսանում է նշված կորպորացիայի խորհրդի ղեկավարը:

ԱՄՆ-ն վերագործարկում է GSP-ն Հայաստանի համար

GSP համակարգում ներառված ապրանքները կարող են մուտք գործել ԱՄՆ շուկա մաքսատուրքի իջեցված կամ զրոյացված դրույքաչափերով։