Invalid username or password
Արժույթի միջազգային հիմնադրամը հրապարակել է հետազոտություն «Կոռուպցիայի արժեքը» վերնագրով, որտեղ ներկայացված են հիմնական ոլորտները, որտեղ կոռուպցիան առավել տարածված է, Վրաստանի հաջողված փորձը և որոշ գործողություններ, որոնք կարող են իրականացնել կառավարությունները՝ կառուպցիան հաղթահարելու համար:
Հետազոտության համաձայն՝ այն երկրներում, որտեղ եկամուտներն ավելի բարձր են, համարվում են առավել քիչ կոռումպացված: Ամենաքիչ կոռումպացված կառավարությունները հավաքագրում են ՀՆԱ-ի 4%-ից ավելի շատ հարկեր, քան տնտեսական զարգացման նույն մակարդակում գտնվող երկրները, որտեղ կոռուպցիայի մակարդակն ավելի մեծ է: Որոշ երկրներ վերջին 2 տասնամյակի ընթացքում առաջընթաց են գրանցել, և եթե բոլոր երկրներն իջեցրած լինեին կոռուպցիայի մակարդակը նույն ձևով, նրանք կկարողանային վերադարձնել $1 տրլն դոլար կորցրած հարկային եկամուտները կամ համաշխարհային ՀՆԱ-ի 1.25%-ը:
Ըստ հետազոտության՝ երբ կառավարությունները ներդրումներ են իրականացնում ՏՏ ոլորտում, թափանցիկությունը մեծանում է, իսկ կաշառք խնդրելու հնարավորությունները պակասում են: Օրինակ ՝ Չիլիում և Կորեայում էլեկտրոնային գնումների համակարգերը եղել են հզոր գործիքներ ՝ թափանցիկությունը բարելավելու և կոռուպցիան զսպելու համար:
Economood
Դիտումներ 1817
Ucom ընկերության հետ համագործակցության շրջանակներում բոլոր ցանկացողները կարող են ձևակերպել ապառիկ վարկեր Ucom-ի 78 վաճառքի և սպասարկման կենտրոններում և ձեռք բերել ապրանքներ առանց Բանկ այցելելու:
Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակվել է 2021 թ. հունվար-մարտ ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարված գումարների վերաբերյալ ցանկը:
Փոխվարչապետը նշեց, որ հումքի և կոմպոնենտների ներմուծման վրա սահմանափակումը չի տարածվում, որպեսզի արտադրողների մոտ խնդիրներ չառաջանան: