Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հրապարակվել է ԱՊՊԱ հայտարարագրի նոր ձևը՝ մինչև 50,000 դրամի գույքային պահանջներ առաջացնող ՃՏՊ-ների համար

Վերադարձ լուրերի բաժին

19:21 , 23 Փետրվար 2016

2016 թվականի մարտի 4-ից ԱՊՊԱ ոլորտում գործում է մինչև 50.000 դրամի գույքային պահանջներ առաջացնող ճանապարհատրանսպորտային պատահարների մասնակից վարորդների կողմից ինքնուրույն գրանցման գործընթաց: Նոր գործընթացն ենթադրում է, որ այն դեպքում, երբ պատահարի արդյունքում մեղավոր վարորդի նկատմամբ անմեղ վարորդի գույքային պահանջը չի գերազանցում 50.000 դրամը, ապա ԱՊՊԱ պատահարի մասնակից վարորդներն ինքնուրույն՝ առանց ապահովագրական ընկերության և ոստիկանության ներկայացուցչի համաձայնության, լրացնում են համաձայնեցված հայտարարագիրը և պարզեցված ու արագացված ընթացակարգով հատուցում ստանում ապահովագրական ընկերությունից:

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն բոլոր վարորդներին և ավտոմեքենաների սեփականատերերին հորդորում է նշված փաստաթղթից մի քանի օրինակ մշտապես պահպանել ավտոմեքենայում: Համաձայնեցված հայտարարագրի օրինակը կարող եք ստանալ ապահովագրական ընկերությունից կամ նրա գործակալից՝ ԱՊՊԱ պայմանագրի կնքման պահին և դրանից հետո ցանկացած ժամանակ: Համաձայնեցված հայտարարագրի օրինակը մշտապես կարող եք ներբեռնել նաև Բյուրոյի պաշտոնական ինտերնետային կայքից:

Նշված փոփոխությունների վերաբերյալ մանրամասները և համապատասխան ուղեցույցերը կարող եք գտնել հետևյալ հղումով՝ http://paap.am/index.php?al=agreed_declaration:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տնտեսական ակտիվության աճն արագացել է՝ 7%

2017 թվականի հունվար-հոկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ տնտեսական ակտիվությունն աճել է 7%-ով

ՀՀ կենսաթոշակային ֆոնդերի հետաքրքրությունը պետական պարտատոմսերի նկատմամբ թուլացել է

ՀՀ կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների 34%-ը արտարժութային են

Սպառողական զամբյուղ. ինչ արժե «յոլա գնալը»՝ 2017 թվականի 3-րդ եռամսյակի միջին գներով

Ազգային վիճակագրական ծառայության պնդմամբ՝ սպառողական զամբյուղն էժանացել է