Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հրապարակվել են առանց շրջանակների Samsung-ի լուսանկարները

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

18:01 , 24 Փետրվար 2017

Համացանցում հրապարակվել է 2 նոր լուսանկար, որոնցում, ինչպես պնդում է Slashleaks ռեսուրսը, պատկերված է Samsung Galaxy S8 ֆլագմանային սմարթֆոնը։

Հայտնի է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ սարքի շնորհանդեսը պետք է կայանա այս տարվա ապրիլին։ Սմարթֆոնը լուսանկարներում պատկերված է դիմային հատվածից և պաշտպանիչ պատյանով։

Սարքի գլխավոր տարբերակիչ հատկանիշը, նախորդի համեմատ, Home ֆիզիկական կոճակի բացակայությունն է։

Նախնական տեղեկություններով՝ ապագա ֆլագմանը հագեցած կլինի 5.8 դյույմանոց դիսփլեյով, իսկ ավագ մոդիֆիկացիան կունենա 6.2 դյույմ։

Երկու վարկածներն էլ կունենան AMOLED-էկրաններ՝ կողային հատվածում ճկված։ Ընդ որում՝ էկրանները կունենան 2560×1440 պիքսել կետայնություն։

Այն բանի հաշվին, որ նորույթը զրկվել է Home կոճակից, էկրանն առավելագույնս կմեծանա։ Սարքի հիմնական տեսախցիկը կունենա 12 ՄՊ, հետևի հատվածինը՝ 8 ՄՊ։

Սարքը կստեղծվի վերջին սերնդի Qualcomm Snapdragon 835 կամ Samsung Exynos 8895 պրոցեսորի հիման վրա, կունենա 4-6 ԳԲ օպերատիվ հիշողություն և մինչև 64 ԳԲ ներդրված հիշողություն։

1962297

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Պղնձի բորսայական գինն աճել է

Մետաղների գներն ու դրանց փոփոխությունները Լոնդոնի մետաղների բորսայում

Ներդրումային ակտիվությունը աշխարհի մասշտաբով շարունակում է թույլ մնալ

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Յոն Կիմը:

Nissan-ը խնդիրների առաջ է կանգնել

Տոկիոյի փոխադրամիջոցների վարչությունը Nissan ընկերության մի քանի գործարաններում անսպասելի տեխնիկական ստուգումներ է իրականացրել և լուրջ խնդիրներ հայտնաբերել