Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Հրազդան-ցեմենտ»-ի տույժերը «ջրվեցին»

Վերադարձ լուրերի բաժին

14:08 , 11 Մայիս 2016

ՀՀ Ազգային ժողովը այսօր 86 կողմ, 8 դեմ, 9 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունել է Կառավարության կողմից 4-րդ անգամ ներկայացված «Հրազդան ցեմենտ» ՓԲԸ-ին հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

«Հրազդան-ցեմենտի» նախկին սեփականատեր Միկա Բաղդասարովը գործարանը գրավ էր դրել ՎՏԲ-Հայաստան բանկում և, վարկային պարտավորությունները չկատարելու հետևանքով, բաժնետոմսերն անցել են բանկին: Օրինագծով նախատեսվում է «Հրազդան-ցեմենտ» ընկերությանն ազատել ավելի քան 500 մլն դրամ ընդհանուր գումարի չափով տույժերից:

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովը ապրիլի 26-ին մերժեց «Հրազդան-Ցեմենտ» ՓԲԸ-ին  հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով արտոնություններ տալու մասին օրինագիծը: Կողմ էր քվեարկել քվեարկեց՝ 53, դեմ` 1, ձեռնպահ` 0 պատգամավոր։ 48 պատգավորներ չեն մասնակցել քվեարկությանը, այդպիսով` քվորում չէր ապահովվել:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն այս հարցի կապակցությամբ ասել էր. «Դա շանս է, որ գործարանը չլիկվիդացվի, պահպանի իր պրոֆիլը և պահպանի աշխատատեղերը»: Ըստ նրա` բաժնետիրոջ անգործության համար մեղադրանք կարող է ներկայացնել մեկ այլ բաժնետեր, բայց ոչ կառավարությունը. «Այստեղ անգամ նույնիսկ չկա քրեական հանցակազմ հարկերի չվճարման մասով, որովհետև խոսքը չի գնում հարկերը թաքցնելու կամ անհրաժեշտ գումարն ունենալու և հարկերը չվճարելու մասին: Պարզապես հարկերը կուտակվել են և, ըստ օրենքի, հաշվարկվել են տույժեր: Այս քայլը նույնիսկ չի երաշխավորում, որ ընկերությունը կրկին չի հայտնվի վատ վիճակում` շուկայի, կամ փոխարժեքի տատանումների պատճառով»:

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է արտարժութային վարկեր փոքր բիզնեսի համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ձեռնարկատերերին ԱՄՆ դոլարով և Եվրոյով վարկերի տրամադրման նախագիծը՝ համապատասխանաբար 8,5% և 6,5% տարեկան տոկոսադրույքներով։

Unity՝ «Շնորհավո՜ր նոր տարիֆ». Ucom-ը հանդես է եկել բոլոր ժամանակների իր լավագույն առաջարկով

Հավելենք, որ մինչև 2022 թվականի հունվարի 31-ը Unity 12000 և Unity 9000 մարզային տարիֆներին բաժանորդագրվելու դեպքում գործում է հատուկ առաջարկ։

Առանց գրավ բիզնես վարկեր` մինչև 25,000 ԱՄՆ դոլար

Տրամադրվում են նաև արտոնյալ պայմաններով գրավով վարկեր մինչև 150,000 ԱՄՆ դոլար կամ համարժեք ՀՀ դրամ՝ գրավի առկայության դեպքում գրավային արժեքի մինչև 150%-ի չափով։