Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Հրազդան-ցեմենտ»-ին խանգարեց քվորումի բացակայությունը

Վերադարձ լուրերի բաժին

14:45 , 26 Ապրիլ 2016

ՀՀ Ազգային ժողովում այսօր մերժվեց «Հրազդան-Ցեմենտ» ՓԲԸ-ին  հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով արտոնություններ տալու մասին օրինագիծը: Կողմ քվեարկեց՝ 53, դեմ` 1, ձեռնպահ` 0 պատգամավոր։ 48 պատգավորներ չեն մասնակցել քվեարկությանը, այդպիսով` քվորում չապահովվեց, և երրորդ ընթերցմամբ ներկայացված օրինագիծը մերժվեց:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 4-ին Կառավարությունը հավանություն էր տվել ««Հրազդան-ցեմենտ» ՓԲԸ-ին հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով արտոնություններ տալու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Օրինագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված էր «Հրազդան-ցեմենտ» ընկերության բնականոն գործունեության ապահովմամբ, մասնավորապես` ընկերության հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատման միջոցով: Նախագծով առաջարկվում է ընկերությանն ազատել 2016 թվականի փետրվարի 1-ի դրությամբ հաշվարկված, բայց չվճարված հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության գծով առաջացած տույժերից` 510125.0 հազար դրամ ընդհանուր գումարի չափով:

Ըստ հիմնավորման՝ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի տարիներին հանրապետությունում շինարարության տեմպերի կտրուկ անկման հետևանքով ընկերության աշխատանքն ընթացել է անկայուն ռիթմով, հաճախակի ընդհատումներով, ինչը բացասական ազդեցություն է ունեցել ընկերության ֆինանսատնտեսական գործունեության վրա` արդյունքում առաջացնելով ֆինանսական պարտավորություններ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Երևանը կարող է դառնալ ավիացիոն տարանցիկ ուղի՝ Չինաստանի համար

ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանն աշնանը հանդիպելու է Չինաստանի ավիացիոն իշխանությունների և ավիաընկերությունների հետ՝ երկկողմ ուղիղ չվերթեր կազմակերպելու հարցը քննարկելու համար

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն MasterCard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ մեկնարկում են MasterCard PayPass ոչ կոնտակտային քարտերի թողարկումը

Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից թողարկվող բոլոր MasterCard քարտերը կթողարկվեն ոչ կոնտակտային տեխնոլոգիայով:

ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6 տոկոս

ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում անփոփոխ թողնել դրամավարկային պայմանները, ինչի արդյունքում գնաճն աստիճանաբար կավելանա