Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հրազդանում գործարկվել է Հայաստանի խոշորագույն արևային էլեկտրակայանը

Վերադարձ լուրերի բաժին

22:35 , 13 Նոյեմբեր 2019

Կոտայքի մարզի Հրազդան համայնքում տեղի է ունեցել «ԱրՍան 1-2» (ArSun) խոշորագույն արևային արդյունաբերական կայանի բացման պաշտոնական արարողությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդանշական ժապավենի կտրման և կայանը Հայաստանի էլեկտրական ցանցերին միացնելու արարողություններն իրականացրել են «ԱրՍան 1-2» կայանների համասեփականատերեր Հայկ Շեկյանը և Կարեն Ղազարյանը։

«Մեր համագործակցությունը հիմնված է դեռ ուսանողական տարիներին ձևավորված վստահության վրա և ունենալու է շարունակական բնույթ։ Մենք պլանավորում ենք նոր արևային կայանների կառուցումը՝ նպատակ ունենալով ավելացնել արևային էներգետիկայի կշիռը Հայաստանի էներգետիկ հաշվեկշռում, նվազեցնելու երկրի էներգետիկ կախվածությունը արտաքին աշխարհից և բարելավելու շրջակա միջավայրը»,- նշել է Կարեն Ղազարյանը:

Կայանի համասեփականատեր, նախագիծն իրագործած «Շտիգեն» (Shtigen) ընկերության տնօրեն Հայկ Շեկյանն ավելացրել է․ «Սա թվով հինգերորդ արդյունաբերական կայանն է, որ մենք թողարկում ենք, և ի հաշիվ մեր կուտակած փորձի, ինչպես նաև լավագույն արտադրողների հետ ունեցած կայուն գործընկերային հարաբերությունների՝ կարողանում ենք ապահովել լավագույն գին-որակ հարաբերակցություն՝ 450$ 1 կՎտ դրվածքային հզորության համար առանց ԱԱՀ»։

Հայաստանում «ԱրՍան 1-2»-ը արտադրողականությամբ, ինչպես նաև վահանակների գումարային հզորությամբ ամենամեծ արևային կայանն է։ Այն տարեկան կարտադրի 3,4ԳՎտժ էլեկտրաէներգիա, կնվազեցնի շրջակա միջավայր աշխաթթու գազի արտազատումը տարեկան 1500 տոննայով։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկը երկարաձգում է «Շահավետ ներդրում» ակցիան

Հաճախորդների հարմարավետության համար՝ ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել ավանդ «Վիդեո Բանկ» ծառայության միջոցով՝ հեռահար եղանակով, առանց մասնաճյուղեր այցելելու անհրաժեշտության:

Տարեսկզբին մեկնարկված ծրագրի ընթացքը՝ գործընկերների ուշադրության կենտրոնում

Տարեսկզբին հայտարարված՝ 37 ընտանիքի փոխարեն, ընթացիկ տարում տան հետ կապված՝ կառուցման կամ վերանորոգման խնդիրները կհաղթահարի 88 ընտանիք: