Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հրազդանում ազատ տնտեսական գոտի կստեղծվի

Վերադարձ լուրերի բաժին

13:45 , 30 Օգոստոս 2018

Հայաստանում գործող 3 ազատ տնտեսական գոտիների թիվը կավելանա ևս մեկով։ ՀՀ կառավարությունը իր այսօրվա Հրազդան քաղաքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու վերաբերյալ որոշում ընդունեց:

ԱՏԳ-ի կազմակերպիչ է ճանաչել «ԷԿՈՍ» ՓԲԸ-ին: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի տեղեկացմամբ՝ երկու հիմնական տարածք է լինելու. մեկը՝ Հրազդանում 4.3 հա չափով, և գրասենյակային տարածք Երևանում: Հրազդանում ակնկալվում է, որ կլինի մայնինգի կենտրոն, այսինքն՝ բլոկչեյն տեխնոլոգիաների վրա հիմնված գործունեություն, տվյալների մեծ զանգվածների ամպային հաշվարկման և ամպային տեխնոլոգիաների առավել լայն օգտագործում և սրանով պայմանավորված առավել լայն հնարավորություններ:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ ծրագրի ընթացքում կազմակերպչի կողմից ստեղծվելու է 22 նոր աշխատատեղ, և 300 նոր աշխատատեղ էլ կանխատեսվում է, որ կստեղծեն շահագործողները: «Կազմակերպիչը մինչև 4 մլն դոլարի ներդրում է նախատեսում կատարել, իսկ շահագործողների կողմից մինչև 2021 թվականը 15 մլն դոլար, իսկ հետագա տարիների համար ևս 30 մլն դոլարի ներդրում:

Կազմակերպության կողմից ներկայացված ծրագիրը նախատեսում է, որ մինչեւ 2043 թվականը այդ տարածքում կներգրավվի շուրջ 200 շահագործող, իսկ մինչեւ 2021 թվականը խոսքը 50 շահագործողի մասին է։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

100 մլն դրամ՝ ծխելու դեմ պայքարելու համար

Ծխելու դեմ պայքարի և շրջակա միջավայրի պահպանության պետական ծրագրով հաջորդ տարի նախատեսվում է պետական միջոցներից ուղղել 100 մլն դրամ:

Նախատեսում ենք այնպես անել, որ միկրոբիզնեսն ազատվի հարկերից. Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատարն այցելել է սիրիահայերի բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ

Կրկին Ամուլսարի մասին. ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը Հայաստանին կոչ է արել հարգել ստորագրված պայմանագրերը

Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը երեկ ԱՄՆ դեսպանությունում հանդիպել է լրագրողների հետ