Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հստակեցվել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի համակարգման ոլորտները

Վերադարձ լուրերի բաժին

13:40 , 17 Սեպտեմբեր 2019

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով հստակեցվել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի համակարգման ոլորտները: Որոշման մեջ, նշված է.

«Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը համաձայնեց­նում, ներդաշնակեցնում և համակարգում է Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեությունը՝ իրեն վերապահված հետևյալ առանձին ոլորտներում՝

1) ֆինանսական և բյուջետային քաղաքականության հարցեր, այդ թվում` ոլոր­տային ծրագրերի և միջոցառումների ֆինանսավորման մասով, հանրային ֆինանսների կառա­վարում.
2) հարկային բարեփոխումներ.
3) արտաքին տնտեսական կապեր, միջազգային առևտրի հարցեր, միջկառավարական հանձնաժողովների աշխատանքներ.
4) միջազգային ֆինանսավարկային կառույցների, այդ թվում՝ Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Ասիական զարգացման բանկի հետ աշխատանքներ.
5) միջազգային տարածաշրջանային կազմակերպությունների, այդ թվում՝ Եվրասիա­կան տնտեսական միության, Եվրոպական միության, ԱՄՆ զարգացման գործակալության, Անկախ պետությունների հետ համագործակցության շրջանակներում իրականացվող աշխա­տանքներ և ծրագրեր.
6) ռազմավարությունների քաղաքականությունների մշակում, բարեփոխումներ.
7) հակակոռուպցիոն քաղաքականություն»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԳԾԱՊԱՏԿԵՐՆԵՐ:Առաջին եռամսյակում համակարգի ընդհանուր ակտիվներն ավելացել են շուրջ 102 մլրդ դրամով կամ 1.8%-ով

Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է համակարգի՝ 2020 թ.առաջին եռամսյակի ցուցանիշները:

Հայաստանի օգնության փաթեթը կազմում է հնա-ի 2 տոկոսը

ԱՄՀ-ն վերլուծել է տարբեր երկրների արձագանքը COVID-19-ի տնտեսական հետևանքներին:

Միջազգային տուրիզմն ունենալու է մոտ 80% անկում

Նման կանխատեսում է արել Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը (UNWTO):