Invalid username or password
«Բոլոր այն դեպքերում, երբ խոսում ենք ոչ ռիսկային երկրների մասին, պետք է կիրառել գործարքի գների մեթոդը», – այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը՝ անդրադառնալով վարչապետի՝ ոչ ռիսկային համարվող երկրների դեպքում վերացնել «հսկիչ գների» կիրառման մեթոդի վերացման մասին հանձնարարականին։
Այսինքն՝ ոչ ռիսկային երկրներից ներմուծումների ժամանակ արդեն իսկ կիրառվո՞ւմ է գործարքի գնի մեթոդը։ Այս հարցին Միրումյանը դրական պատասխան է տվել՝ ընդգծելով, որ եվրոպական երկրները համարվում են ոչ ռիսկային երկրներ, և այնտեղից ներմուծվող ապրանքների համար սահմանվելու է գործարքի գների մեթոդը:
Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահկ նաև նշել է, որ իրենց կառույցը աշխատանքներ է տանում՝ վարչապետի ելույթում նախանշված առաջնահերթությունները կյանքի կոչելու ուղղությամբ:
Կարդացեք նաև՝ «Հսկիչ գներ» կոչվող խայտառակությունը կարող է վերանալ
Դիտումներ 14061
Կարող ենք ասել, որ պետական ծախսերի աճի շնորհիվ պետությունը 2020թ-ին ավելի քան 2%-ային կետով նպաստել է ՀՆԱ-ի անկման մեղմմանը:
Մինչև մարտի 15-ը Ucom ընկերության ցանկացած վաճառքի և սպասարկման կենտրոնում, ինչպես նաև Ucom-ի առցանց խանութում ապառիկ ձևակերպելիս գնորդները կարող են ձեռք բերել նախընտրելի սմարթֆոնը, գաջեթը կամ աքսեսուարն առանց կանխավճարի։
«Ֆոտոն» ՍՊԸ-ի գործունեությունը բազմաբնույթ է. ընկերությունը, ներմուծելով Ռուսաստանից ձավարեղենի և մակարոնեղենի լայն տեսականի, հանդիսանում է սննդամթերքի խոշորագույն մատակարարներից մեկը, ինչպես նաև արտադրում է գրասենյակային, խոհանոցային և փափուկ կահույք: