Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՌ հանձնաժողովը մերժել է Եսայան եղբայրների ընկերությանը

Վերադարձ լուրերի բաժին

16:03 , 19 Հունիս 2020

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի՝ հունիսի 19 իստի օրակարգում ընդգրկված էր «ԹԻՄ» ՍՊ ընկերության ՀՀ տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստանալու դիմումի վերաբերյալ հարցը:

Ներկայացնելով հարցը Հանձնաժողովի իրավաբանական բաժնի պետը նշել է, որ Ընկերությունը չի ներկայացրել պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերից դիմումատուի հիմնադիր փաստաթղթերի պատճենները և ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթերը, որոշ փաստաթղթեր եղել են ոչ հայերեն լեզվով, հակասելով «Լեզվի մասին» ՀՀ օրենքին և այլն: Քննարկելով դիմումը ակնհայտ է եղել, որ ներկայացված գործարար ծրագիրը հնարավորություն չի տալիս հստակ և ամբողջական պատկերացում կազմել մատուցվելիք ծառայությունների և պլանավորված աշխատանքների, Ընկերության առջև դրված խնդիրների, դրանց հաղթահարման ուղիների, ինչպես նաև նպատակների և դրանց հասնելու միջոցների վերաբերյալ:

Միևնույն ժամանակ նշելով, որ ներկայացված փաստերի առկայության դեպքում՝ համաձայն ՀՌՀ և Լիցենզավորման մասին օրենքների, ինչպես նաև Հանձնաժողովի «Հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզավորման կարգը հաստատելու մասին» թիվ 51-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթների դիմումը ենթակա է մերժման: Նիստին ներկա Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ Հանձնաժողովի բոլոր դիտողություններն ընդունելի են:

18.09.2020: ՀՀ կենտրոնական բանկը ներկայացրել է շաբաթական ամփոփ տվյալները

Սեպտեմբերի 7-13-ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 47 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 76.7 մլն ԱՄՆ դոլար:

Ներկայացվել են Տեսչական մարմինների գործունեության հաշվետվությունները

Առաջին անգամ քննարկվել է կառավարությանը ենթակա տեսչական մարմինների գործունեության կատարողականը:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ ներկայացնում է երեխաների համար նախատեսված ABB KIDS քարտը

Մինչև 31.12.2020թ. Kids Card-ը կարող եք ձեռք բերել անվճար: