Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հռոմում շատրվաններն աղտոտողներն ու մերձակայքում սնվողները կտուգանվեն 240 եվրոյով

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Աշխարհ

11:56 , 13 Հունիս 2017

Հռոմի քաղաքապետարանն արգելել է լողալ, բարձրանալ պատմական շատրվանների վրա, ինչպես նաև սնվել դրա մերձակայքում: Օրինախախտները կտուգանվեն մինչև 240 դոլարով, հայտնում է Associated Press-ը:

Արգելքը կոչված է պաշտպանել շուրջ 40 շատրվանները, որոնք ունեն գեղարվեստական և պատմական արժեք: Դրանց թվում են Տրևի շատրվանը, պյացցա Նավոնայում գտնվող Չորս գետերի շատրվանը և «Ակվա-Պաոլան», ինչպես նաև դրանց հարակից մերձակայքը:

Վերջին տարիներին որոշ պատմական հուշարձաններ վնասվել են կամ աղտոտվել: Օրինախախտներն այսուհետ կպատժվեն 40-240 եվրոյով:

Բացի այդ՝ ոստիկաններին հանձնարարվել է վերահսկել պատմական շատրվաններն ու ուշադիր լինել դրանց հարակից տարածքների նկատմամբ:

Նշենք, որ Հռոմում նախկինում ևս տուգանել են պատմական շատրվաններից օգտվողներին: Օրինակ՝ ապրիլին դանիացի երկու զբոսաշրջիկ տուգանվել էր 450 եվրոյով, քանի որ իրենց ոտքերը լվացել էին շատրվանում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Freedom House-ը Հայաստանը ներառել է մասամբ ազատ երկրների շարքում

Միջազգային Freedom House կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում-2018» ինդեքսը

H&M-ը քննադատության թիրախում է հայտնվել՝ անհաջող գովազդի պատճառով (լուսանկար)

Վերջին շրջանում համացանցում բուռն քննարկման առարկա է դարձել H&M հագուստի բրենդը՝ մանկական հագուստի մի գովազդի պատճառով։

Amazon-ի սեփականատերը դարձել է պատմության մեջ ամենահարուստ մարդը

Ջեֆ Բեզոսը իր կարողությամբ գերազանցել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի ռեկորդը