Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՀՊՏՀ «Ամբերդ» կենտրոնը թողարկել է տնտեսական արդիական խնդիրների մասին տեղեկագիր

Վերադարձ լուրերի բաժին

23:21 , 16 Դեկտեմբեր 2019

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցավ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի «Ամբերդ» տեղեկագիր գիտահանրամատչելի հանդեսի շնորհանդեսը: Մասնակցում էին ՀՊՏՀ խորհրդի նախագահ Վահան Մովսիսյանը, ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը, հյուրեր, աշխատակիցներ և ուսանողներ:

IMG_9382
Հետազոտական կենտրոնի տեղեկագիրը լույս է տեսնելու երկամսյա պարբերականությամբ, անդրադառնալու է տնտեսական ամենատարբեր խնդիրներին՝ մատչելի ձևով ներկայացնելով փորձագիտական մոտեցումներ և կարծիքներ: Անդրանիկ համարում 10 խորագրի ներքո ներկայացված է 14 հոդված՝ թեմատիկ լայն ընդգրկմամբ՝ տնտեսություն, ֆինանսներ, սոցիալական քաղաքակա¬նություն, տարածքային զարգացում, մրցակցություն, կրթություն, նորարարություն, անվտանգություն և այլ:

IMG_1017
ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը հայտարարել է, որ ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը սույն տեղեկագրով առաջին անգամ լայն հանրությանը կներկայացնի տնտեսական տարբեր հարցերի շուրջ փորձագիտական կարևոր տեղեկատվություն: Նա նշել է, որ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը 2-րդ տարին արդեն ընդգրկվում է Փենսիլվանիայի համալսարանի աշխարհի ուղեղային կենտրոնների գլոբալ վարկանիշավորման “Go To Think Tank Index Report” զեկույցի 100 լավագույն համալսարանական ուղեղային կենտրոնների շարքում: Այս անգամ կենտրոնը զբաղեցրել է 94-րդ հորիզոնականը, ինչն աննախադեպ ցուցանիշ է ոչ միայն հայաստանյան, այլև տարածաշրջանային ուղեղային կենտրոնների շարքում:

IMG_0996
«Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանի խոսքով՝ տեղեկագրի գլխավոր նպատակն է գիտահանրամատչելի ձևաչափով տեղեկություններ մատուցել հասարակության ոչ միայն մասնագիտական, այլև լայն շրջանակներին, ովքեր հետաքրքրված են տնտեսական հնչեղություն ունեցող այս կամ այն խնդիրներով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Յունիբանկն առաջատար է POS վարկերի քանակով

2020թ.-ի արդյունքներով Յունիբանկը տրամադրված POS վարկերի քանակով զբաղեցրել է առաջատար դիրք: Բանկին բաժին է ընկնում POS վարկավորման շուկայի մոտ 20% -ը:

«Գալաքսի» ընկերությունների խումբը 2020 թվականին ավելի քան 11,5 միլիարդ դրամի հարկային վճարումներ է կատարել

«Գալաքսի» ընկերությունների խումբը իր ապրանքների ու ծառայությունների միջոցով մուտք է գործում ամեն երրորդ տնային տնտեսություն Հայաստանում, և համայնքի պրոֆիլը 18-55 տարեկան ակտիվ ՀՀ քաղաքացիներն են: Տնտեսական և սոցիալական ազդեցության զեկույցն ամբողջությամբ հասանելի է այստեղ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի և Ucom ընկերության համագործակցությունը

Ucom ընկերության հետ համագործակցության շրջանակներում բոլոր ցանկացողները կարող են ձևակերպել ապառիկ վարկեր Ucom-ի 78 վաճառքի և սպասարկման կենտրոններում և ձեռք բերել ապրանքներ առանց Բանկ այցելելու: