Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հոքինգը կարծում Է, որ առաջիկա 30 տարում մարդկությունը պետք Է սկսի գաղթել Երկրից

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

16:26 , 21 Հունիս 2017

Բրիտանացի գիտնական Սթիվեն Հոքինգը կարծում Է, որ առաջիկա 30 տարում մարդկությունը պետք Է սկսի գաղթել Երկրից: Այս մասին ֆիզիկոսը պատմել Է Starmus IV գիտության եւ արվեստների միջազգային փառատոնում, որը տեղի Է ունենում Նորվեգիայի Թրոնհեյմ քաղաքում, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Telegraph հրատարակությանը: Գիտնականի կարծիքով՝ 30 տարի ժամկետը բավական Է Լուսնի վրա, եւ 50 տարին՝ Մարսի վրա բազա ստեղծելու համար:

Հոքինգն առաջարկում Է այդ երկնային մարմիններ ուղարկել բույսերի, կենդանիների եւ սնկերի նմուշներ: «Ես համոզված եմ, որ մարդիկ պետք Է լքեն Երկիրը: Երկիրը չափազանց փոքր Է դառնում մեզ համար, մեր ֆիզիկական պաշարներն սպառվում են տագնապալի տեմպերով»,- հայտարարել Է ֆիզիկոսը:

Գիտնականի կարծիքով՝ Երկրի վրա աղետը, որը կարող Է տեղի ունենալ աստղակերպի անկման, գերբնակեցման կամ գլոբալ տաքացման պատճառով, երբեւիցե անխուսափելիորեն վրա կհասնի: Հեռավոր տիեզերքի նվաճումը ֆիզիկոսը համեմատում Է Քրիստափոր Կոլումբոսի կողմից Ամերիկայի հայտնագործման հետ: Նրա կարծիքով՝ դա զարգացման բնական ուղի Է մարդկության համար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Forbes-ը հրապարակել է տարվա ամենաբարձր վճարվող երգչուհիների ցանկը

Forbes հանդեսը կազմել է ամենաբարձր վճարվող երգչուհիների 2017 թվականի վարկանիշը

Ինչպե՞ս հանդիպել այն տնօրեններին, ում ոչ մի կերպ չեք կարողանում զանգել

Հերթական հետաքրքիր գրառումը Վահագն Դիլբարյանից։

Ինչպես աշխատանքի չընդունվելը դարձավ մեծագույն հաջողության մեկնակետ. PayPal-ի համահիմնադրի հուշերից

2004 թվականին, երբ ստեղծել ու արդեն վաճառել, էի PayPal-ը, ես հանդիպեցի այն մարդուն, ով ինձ հրավիրել էր հարցազրույցի ու չէր ընդունել Վերին ատյանի դատարան