Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հուրգադայում մնացած հայ զբոսաշրջիկների երկրորդ խումբը ժամանել է Երևան

Վերադարձ լուրերի բաժին

13:40 , 29 Հուլիս 2019

«Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել Հուրգադայում մնացած հայ զբոսաշրջիկների երկրորդ խմբին տեղափոխող ինքնաթիռը: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են «Զվարթնոց» օդանավակայանից:

Հուրգադա-Երևան հուլիսի 25-ի OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում գտնվող 132 ուղևոր հուլիսի 26-ին՝ Երևանի ժամանակով 20:30-ին Հուրգադա-Երևան UJ 5600 չվերթով ժամանել է Հայաստան: Չվերթի չեղարկման պատճառն այն է, որ «Էյ ընդ Ար Տուր» հայկական տուրօպերատորը չի վճարել ավիափոխադրողին:

Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը կոչ էր արել նույն տուրօպերատորի միջոցով հանգիստը կազմակերպած մյուս քաղաքացիներին՝ ընդհատել հանգիստը ու Երևան վերադառնալ ևս մեկ չվերթով, որը կազմակերպվել էր հուլիսի 29-ին՝ 03:00-ին: Նոր թռիչքների կազմակերպման ծախսերը փոխհատուցում է ՀՀ կառավարությունը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

24.01.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ՝ կենտրոնական բանկից

Հունվարի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 88.5 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 36 մլն ԱՄՆ դոլար: