Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հուսադրող, բայց ոչ բավարար զարգացումներ

Վերադարձ լուրերի բաժին

11:44 , 30 Հոկտեմբեր 2017

«Վերջին մի քանի տարիներին ՀՀ տնտեսությունը բնութագրվում է արտաքին աշխարհից ներթափանցող բացասական միտումներով, որի արդյունքում գրանցվել է տնտեսական աճի ցածր մակարդակ: Ընթացիկ զարգացումները չնայած հուսադրող են, սակայն տնտեսական բարձր աճին հավակնելու համար բավարար չեն: 2018թ. բյուջեով ծրագրել ենք այնպիսի հարկաբյուջետային քաղաքականություն, որը կկանխորոշի հետագա տնտեսական զարգացումները: Այլ կերպ ասած` կապահովվի միջինում 5%-անոց աճ»,- այսօր Ազգային ժողովում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը։

Տեղեկացնենք, որ ԱԺ մշտական հանձնաժողովներում այսօր սկսվել են 2018թ. պետական բյուջեի քննարկումները: Կարեն Կարապետյանը հույս է հայտնել, որ հրապարակային քննարկումների արդյունքում կունենանք մեր երկրի և քաղաքացիների շահերը լավագույնս արտահայտող և մեր ընթացքն ապահովող բյուջե:

Վարչապետը նշել է, որ հաշվի առնելով 2017-2022 թթ. ծրագրի նպատակադրումները՝ հաջորդ տարվա հարկաբյուջետային քաղաքականության մեջ փոփոխություններ են կատարել և, չնայած միջնաժամկետ հատվածում խնդիր կա պարտքի կայունացման առումով, սակայն վերանայվելու են ծախսերը, հատկապես` կապիտալ ծախսերը, որոնք տնտեսական աճի հիմքն են:

Ինչ վերաբերում է եկամտային քաղաքականությանը, ապա այն լինելու է հավասարակշռված` թե՛ ստվերի կրճառտման, թե՛ գործարար նպաստավոր միջավայրի ապահովման առումով:

«Հուսով եմ, որ մենք բոլորս կօգտագործենք այս հնարավորությունը, կաշխատենք առավել պրակտիկ, արդյունավետ, որ ստանանք մեր երկրի քաղաքացիների համար լավագույն արդյունքը»,- ասաց Կ.Կարապետյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԿԲ հայտարարությունը՝ հիփոթեքային վարկավորման ծրագրերի մասին

Ներկայումս «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի ներքո վարկերը տրամադրվում են առավելագույնը 7.5%-ով

Սեպտեմբերյան տնտեսական ակտիվության աճը ավելի մոտեցավ զրոյին

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2018 թվականի հունվար-սեպտեմբերի նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։

ԱԺ-ում մեկնարկել է արտահերթ նիստը. քննարկվելու է Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթը. ՈՒՂԻՂ

ՀՀ ազգային ժողովում կառավարության նախաձեռնությամբ մեկնարկել է արտահերթ նիստը: