Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հուշանվերներ և տուփեր արտադրող վանաձորյան ընկերությունում աշխատում է հատուկ կարիքներ ունեցող 40 անձ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

16:26 , 24 Փետրվար 2019

Հուշանվերների արտադրությամբ զբաղվող և Վանաձորում գործող ընկերությունում աշխատում է հատուկ կարիքներ ունեցող մոտ 40 անձ: Նրանք զբաղվում են, սառնարանային մագնիսների, փայտե հուշանվերների ու տուփերի, արծաթյա զարդերի, հայկական թեյի և շոկոլադի արտադրությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ընկերության ղեկավար Գայանե Խաչատրյանը նշել է, որ իրենց նպատակն է հաշմանդամություն ունեցող անձանց ապահովել աշխատանքով:

Խաչատրյանի խոսքով՝ ընկերություն ստեղծելու մտահաղացումը իր մոտ առաջացել է, երբ իմացել է, որ հատուկ կարքներով անձինք կրթության, մասնագիտության և աշխատանքի տեղավորման խնդիր ունեն: «Գաղափար առաջացավ ստեղծելու մի արտադրություն, որտեղ հաշմանդամություն ունեցող անձինք կունենան հնարավորություն ինքնադրսևորվելու և աշխատելու: Եվ դա մենք կարողացանք կյանքի կոչել»,- ասաց Խաչատրյանը:

Ընկերությունն սկսել է իր աշխատանքը մագնիսների արտադրությունից, ինչից հետո հիմնել է արծաթյա զարդերի, փայտե հուշանվերների ու տուփերի, հայկական թեյի և շոկոլադի արտադրություն: Գայանե Խաչատրյանն ասել է, որ ներկայում խնդիր ունեն հատուկ տրանսպորտային միջոցի, քանի որ կան մարդիկ, ովքեր սայլակներով են տեղաշարժվում և չեն կարողանում հասնել աշխատավայր: «Այդ մարդիկ տանն են աշխատում, մինչև հետագայում կարողանանք միջոցներ գտնել հատուկ մեքենաներ ձեռք բերելու համար»,- եզրափակել է Խաչատրյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ. մրցունակ առաջարկներ «Արմենիա Էքսպո 2021»-ի շրջանակներում

Բանկը կարևորում և գնահատում է իր հաճախորդներին:

Հայտարարություն-հերքում Վիվա-ՄՏՍ-ից

Գնորդի համաձայնությամբ՝ վերջինիս նույնականացման դեպքում, Վիվա-ՄՏՍ-ը պատրաստ է ներկայացնել ողջ եղելությունը՝ փաստերով ու ժամկետներով:

Ucom-ում գործում է «Մատչելին՝ զեղչով» առաջարկը

Հավելենք, որ 36 ամսով ապառիկ ձևակերպելու դեպքում գնորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կօգտվեն 0% կանխավճարի, 0% սպասարկման վճարի և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությունից։