Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հունվար-օգոստոսային արևային կայանների միջոցով Հայաստանում արտադրվել է 3.1 մլն կՎտ. ժամ էլեկտրաէներգիա

Վերադարձ լուրերի բաժին

20:31 , 07 Հոկտեմբեր 2018

2018 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 5188 մլն կՎտ. ժամ էլեկտրաէներգիա։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 1.3%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեի զեկույցից։

Արտադրված էներգիայի 42.7%-ը (2215.6 մլն կՎտ. ժամ) արտադրվել է ՋԷԿ-երում։ Նախորդ տարվա հունվար-օգոստոսի համեմատ ՋԷԿ-երում արտադրված էներգիան աճել է 20.9%-ով։
Ըստ արտադրված էներգիայի ծավալների՝ երկրորդ տեղում հիդրոէլեկտրակայաններն են։ Այս տարվա 8 ամիսներին ՀԷԿ-երն արտադրել են 1685.7 մլն կՎտ. ժամ էլեկտրաէներգիա։

Նախորդ տարվա համեմատ ՀԷԿ-երի կողմից արտադրված էներգիայի ծավալը գրեթե չի փոխվել։

Ատոմակայանն այս տարվա հունվար-օգոստոսին 20.4 տոկոսով նվազեցրել է էլեկտրաէներգիայի ծավալը. արտադրել է 1282.6 մլն կՎտ. ժամ` նախորդ տարվա 1610.4 մլն կՎտ. ժամի դիմաց։

Արևային էլեկտրակայանները միասին այս տարվա հունվար-օգոստոսին արտադրել են 3.1 մլն կՎտ. ժամ էլեկտրաէներգիա։ Ծավալն ընդհանուրի մեջ քիչ է, սակայն առաջընթացն ակնհայտ է, քանի որ անցած տարի արևային էներգիայի ծավալներն այնքան քիչ էին, որ վիճակագրությունն անգամ չէր հաշվառում այն։

Հողմային էլեկտրակայանների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները նվազել են 23.1%-ով և կազմել 1 մլն կՎտ. ժամ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն ԱԺ-ում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Կառավարության ծրագրի տեքստի քննարկման արդյունքում այդպես էլ չմեջբերվեց նրա թերևս ամենակարևոր հատվածը, որտեղ ասվում է՝ Կառավարության սույն ծրագրի գաղափարական հիմքը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն է»,- Նիկոլ Փաշինյան:

«Կառավարության հետ մեկտեղ յուրաքանչյուր քաղաքացի ունի անելիքի իր բաժինը»,- վարչապետ

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացրած ծրագրի իրագործման հարցում կառավարության ունեցած պատասխանատվության հետ մեկտեղ յուրաքանչյուր քաղաքացի ունի անելիքի ու պատասխանատվության իր բաժինը: b4b.am-ի փոխանցմամբ՝ այդ մասին փետրվարի 14-ին ԱԺ առաջին նստաշրջանի հերթական նիստում կառավարության ծրագրի քննարկման եզրափակիչ ելույթում հայտարարել է ՀՀվարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Վերջին 3 օրվա քննարկումները համարում եմ խիստ հաջողված, որովհետև իրականում տեղի ունեցավ շատ լուրջ […]

ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը

82 պատգամավոր քվեարկել է կողմ, 37-ը՝ դեմ: