Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հունվար-փետրվարին Հայաստանում հարկերի հավաքագրումը գերակատարվել է. Վարդան Արամյան

Վերադարձ լուրերի բաժին

16:23 , 22 Մարտ 2017

Հայաստանը և հունվար, և փետրվար ամիսներին գերակատարել է հարկերի հավաքագրումը: Այս մասին մարտի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նրա հավաստմամբ` գերակատարումը եղել է և՛ ծրագրածի նկատմամբ, և՛ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ:

«Հարկերի տարեկան 1 տրլ 135 մլրդ ցուցանիշն ապահովվելու համար նախատեսված է եղել հունվարին հավաքագրել 77.6 մլրդ դրամ հարկ: Մենք նախատեսված ցուցանիշը շուրջ 3 մլրդ դրամով ավելի ենք հավաքագրել, ինչը նախանշում է, որ դրական զարգացումներ կան նաև հարկահավաքման ոլորտում: Նույն միտումը դրսևորվել է նաև փետրվարին, երբ նախատեսել էինք 80 մլրդ դրամ, բայց հավաքագրեցինք 83.6 մլրդ»,-ասաց Արամյանը:

Նախարարի խոսքով` մարտին ևս նկատվում են առաջանցիկ տեմպեր: Ակնկալվում է, որ նման տեմպով շարունակվելու դեպքում հարկերի հավաքագրումը ևս ծրագրվածից ավելի կլինի:

2017 թվականի առաջին երկու ամիսները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համադրելու դեպքում կստանանք շուրջ 15 մլրդ դրամի հարկերի հավաքագրման աճ:

«Այս աճը նախանշում է նաև այն ջանքերը, որը վարչապետը, ՊԵԿ նախագահը և ես իրականացնում ենք հարկերի պատշաճ կատարման համար»,- ասաց նախարարը:

Արամյանը նաև վստահեցրեց, որ ներքին պարտքի ցուցանիշների մասով ևս կան դրական զարգացումներ: Դրանց տոկոսադրույքները` հունվար-փետրվարի տեղաբաշխումներից հետո` 14 տոկոսից նվազել են մինչև 9.6 տոկոս:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՊԵԿ-ն իրազեկում է ավտոմեքենաների նախնական մաքսային հայտարարագրման կիրառման հնարավորության մասին

2020 թ. հունվարի 1-ից փոխվելու են ներմուծվող ավտոմեքենաների նկատմամբ ՀՀ-ում կիրառվող Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործող մաքսատուրքի և հարկերի միասնական դրույքաչափերից տարբերվող դրույքաչափերը:

«Կապիտալիզմը մահացել է»,- ամերիկացի միլիարդատեր

Ամերիկայի ամենահարուստ մարդկանցից մեկը համարվող Մարկ Բենիոֆը համոզված է, որ մեծահարուստները պետք է ստեղծեն նոր տնտեսական համակարգ:

Հարցազրույց Հայաստանի բանկերի միության նախագահ Մհեր Աբրահամյանի հետ

«Ստվերից դուրս գործող և ապօրինի հարստացման հետ առնչություն չունեցող քաղաքացին բանկային գաղտնիքի մասին օրենքում փոփոխությունը որևէ կերպ իր վրա չի զգալու, քանզի նախագիծն ունի հստակ թիրախավորում»,- Մհեր Աբրահամյան: