Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հունվար-հուլիս ամիսներին արտահանումն աճել է

Վերադարձ լուրերի բաժին

16:57 , 06 Սեպտեմբեր 2019

2019 թվականի հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2.3%-ով, ընդ որում՝ արտահանումն աճել է 3%-ով, իսկ ներմուծումը՝ 1.9%-ով։ Այդ մասին նշված է Վիճակագրական կոմիտեի հրապարակած ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակի մասին 2019 թվականի հունվար-հուլիս ամիսների վերաբերյալ հաշվետվությունում։ Հայաստանից արտահանումը 2019 թվականի հուլիսին հունիս ամսվա նկատմամբ աճել է 6.8%-ով, իսկ ներմուծումը՝ 6.5%-ով։

Արտահանման աճի տեմպը նախորդ ամսվա համեմատ արագացել է: Եթե 2019 թվականի հունիսին 2018-ի հունիսի նկատմամբ արտահանումն աճել էր ընդամենը 1.2%-ով, 2019-ի հուլիսին 2018-ի հուլիսի համեմատ արտահանման աճը կազմել է 19.5%։ 2019-ի հունվար-հուլիսի դրությամբ ՀՀ արտաքին առևտրաշրջանառության մեջ ամենամեծ տեսակարար կշիռն ունեն ԱՊՀ երկրները՝ 30.9%, որից 27.5%-ը բաժին է ընկնում միայն Ռուսաստանին։ ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը կազմում է ամբողջ արտաքին առևտրաշրջանառության 21.8%-ը։ Խոշոր մասնաբաժին ունի նաև Չինաստանը՝ 11.9% և Շվեյցարիան՝ 6.4%։

2019 թվականի հունվար-հուլիս ամիսներին 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ ԱՊՀ երկրներ արտահանվող ապրանքների ծավալն ավելացել է 10%-ով, իսկ դեպի ԵՄ երկրներ արտահանումը նվազել է 22.7%-ով, այլ երկրներ արտահանվող ապրանքների ծավալն ավելացել է 17.9%-ով։ ԱՊՀ երկրներ արտահանվող ապրանքների ծավալները հիմնականում աճել են, բացառությամբ՝ Ղազախստանի և Ուզբեկստանի։ 9.4%-ով աճել է ՌԴ արտահանվող ապրանքների ծավալը։ Հունվար-հուլիսին ավելացել է դեպի Իտալիա և Նիդերլանդներ արտահանվող ապրանքերի ծավալ համապատախանաբար՝ 23.2%-ով և 40.3%-ով, սակայն կրճատվել է դեպի Բելգիա, Բուլղարիա և Գերմանիա արտահանումը։

Կտրուկ աճել է արտահանումը դեպի Չինաստան՝ 72.6%, ինչպես նաև դեպի Շվեյցարիա՝ 25.3%-ով և Իրաք՝ 25.5%-ով։ Արտահանվող ապրանքների ծավալը նվազել է դեպի ԱՄՆ, ԱՄԷ և Իրան։ Նշված ժամանակահատվածում 38.8%-ով աճ է գրանցել թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանցից իրերի արտահանման ծավալը, ինչպես նաև 10.3%-ով աճել է պատրաստի սննդի արտադրանքի արտահանումը, և միևնույն ժամանակ, 4.4%-ով նվազել է հանքահումքային արտադրանքի արտահանումը, 23.2%-ով՝ մանածագործական իրերինը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Մեր ժամանակի հերոսը» մրցանակաբաշխության գլխավոր մրցանակակիրը կին գործարար է

Ռիտա Մարտիրոսյանը քաղաքից գյուղ տեղափոխվելով՝ հիմնել է բուսական թեյերի արտադրություն:

«Հայաստանը լինելու է բարեկեցիկ երկիր»,- Նիկոլ Փաշինյան

Վարչապետը հանձնել է «Մեր ժամանակի հերոսը» մրցանակները:

Ժամանակն է տուն գալու

Արմեն Սարգսյանը կոչ արեց բոլոր հայերին վերադառնալ հայրենիք: