Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հունվարի 15-ից «Զվարթնոցի» կայանատեղին մասնակի կթանկանա

Վերադարձ լուրերի բաժին

12:04 , 18 Դեկտեմբեր 2019

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ հաջորդ տարվա հունվարի 15-ից «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում կայանման գինը մասնակի կթանկանա: Այդ մասին տեղեկությունն օրաթերթի հետ զրույցում հաստատել է օդանավակայանի մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը:

Այժմ առաջին 10 րոպեն անվճար է: Այնուհետեւ յուրաքանչյուր ժամի համար մեքենաների վճարը 500 դրամ է: Խնդիրն այն է, որ ավտոկայանատեղիի համար վճարում են օդանավակայանից դուրս գալիս՝ դրամարկղերում, ինչի արդյունքում մեքենաների կուտակումներ են լինում:

Դրանցից խուսափելու համար օդանավակայանի ղեկավարությունը որոշել է դրամարկղում վճարող քաղաքացիների համար 1 ժամի դեպքում սահմանել 800 դրամ, 1-5 օր կայանելու համար՝ օրական 3000 դրամ, իսկ 5-30 օրվա կայանումն օրական կարժենա 15 հազար դրամ: Այսինքն՝ նրանք, ովքեր կայանատեղիի համար վճարում են դրամարկղում, հունվարի 15-ից սկսած՝ գործող սակագնից ավելի շատ կվճարեն:

Բայց «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում օդանավակայանի մամուլի քարտուղարը նշել է, որ քաղաքացիները գործող սակագներով կարող են վճարել շենքի ներսի վճարային տերմինալների միջոցով: Ընդամենը պետք է դուրս գալիս ցույց տալ կտրոնը: Այսինքն՝ գործող սակագները կպահպանվեն միայն նրանց համար, ովքեր վճարումը կկատարեն օդանավակայանի ներսի տերմինալներով:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
News.am

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԿԲ-ն դոլար կներարկի շուկա

Սա նշանակում է, որ ԿԲ-ն արտարժույթ (դոլար) կվաճառի։

Ներդրումային միջավայրը բարելավող օրենսդրական նախաձեռնությունն արժանացավ Կառավարության հավանությանը. Բադասյան

ՀՀ արդարադատության նախարարը մանրամասներ է ներկայացրել Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացած «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի փոփոխությունների նախագծից: