Invalid username or password
2019 թ-ի հունվարի 1-ից ԱԱՀ-ի շեմը սահմանվել էր 58.35 մլն դրամ: Այդ մասին հիշեցնում է «Օրբելի» վերլուծական կենտրոնը: Այսինքն՝ տարեկան 58.35 մլն դրամից ավելի շրջանառություն ունեցողները, որոնց թվում էին նաև փոքր և միջին ձեռնարկությունները, ստիպված էին վճարել 20% ԱԱՀ: ԱԱՀ վճարող կազմակերպությունները կամ անհատները ԱԱՀ-ով հարկման օբյեկտ համարվող գործարքների և գործառնությունների հարկման բազայի նկատմամբ վճարում են ԱԱՀ՝ 20% դրույքաչափով՝ բացառությամբ որոշ դեպքերի:
ՀՕ փոփոխությունների արդյունքում ԱԱՀ-ի շեմը սահմանվելու է 115 մլն դրամ, այսինքն՝ մինչև 115 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցողները հարկվելու են ոչ թե 20% ԱԱՀ հարկով, այլ շրջանառության հարկով, որի դրույքաչափն անհամեմատ ցածր է:
Օրինակ՝ եթե առևտրային գործունեություն իրականացնող կազմակերպությունը տարեկան ունեցել է 80 մլն դրամ շրջանառություն: Գործող ՀՕ համաձայն այն վճարելու է 16՝ մլն դրամ ԱԱՀ, իսկ փոփոխված ՀՕ համաձայն՝ 16 մլն դրամ ԱԱՀ-ի փոխարեն վճարելու է 4 մլն դրամ շրջանառության հարկ:
Դիտումներ 2114
Ըստ Կարեն Թամազյանի, չնայած առանձին ամիսներին կորոնավիրուսային համավարակով պայմանավորված եկամուտ ապահոված աշխատատեղերի անկմանը` տարեկան կտրվածքով 2020թ. հարկման ենթակա եկամուտներ ապահոված աշխատատեղերը կազմել են միջին ամսական 609 հազար, որը 2019թ. նույն ամսվա համեմատ ավելի է շուրջ 1.2 %-ով (7 հազարով):
ՀՀ ԿԲ դրամանիշերի փոխանակման գործառնական դրամարկղը գործելու է ք. Երևան, Վազգեն Սարգսյան 6 հասցեում:
Ոսկյա իրերի գրավադրմամբ վարկ ձևակերպած հաճախորդ-վարկառուներին ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է տալիս պարբերաբար ավելացնել գործող վարկի սահմանաչափը մինչև 10%: