Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հունվարին տնտեսական ակտիվությունն աճել է 6.1%-ով

Վերադարձ լուրերի բաժին

13:06 , 25 Փետրվար 2019

2018 թվականի հունվարին՝ 2017 թվականի հունվարի համեմատ, Հայաստանի Հանրապետության տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 6.1%։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Վիճակագրական կոմիտեի զեկույցից։

Ըստ առանձին ոլորտների՝ շինարարությունը աճել է 22.1%-ով. այս տարվա հունվարին հանրապետությունում իրականացվել է 10.8 մլրդ դրամի շինարարություն։

Ծառայությունների ծավալն աճել է 15.6%-ով և կազմել 130.5 մլրդ դրամ։

Ներքին առևտրաշրջանառությունն աճել է 19.3%-ով, ծավալը՝ 187.8մլրդ դրամ։

Արդյունաբերության ոլորտում գրանցվել է 0.4% անկում՝ պայմանավորված հիմնականում հանքարդյունաբերական ոլորտի իրադարձություններով (Թեղուտի հանքավայրի շահագործման դադարեցում)։

Գյուղատնտեսության ոլորտի ցուցանիշները չեն հրապարակվել, դրանք այսուհետ հրապարակվելու են եռամսյակային պարբերականությամբ՝ պայմանավորված գյուղատնտեսական արտադրանքի արտադրության սեզոնայնությամբ և բնակլիմայական ոչ կայուն պայմաններից կախված ամսական արտադրության տատանողականության համահարթեցման անհրաժեշտությամբ (սույն մոտեցումը կիրառվում է միջազգային վիճակագրական պրակտիկայում: Այսպես, համաձայն Եվրամիության «Վիճակագրական պահանջների կոմպենդիում, 2018»-ի «3.1.2. Գյուղատնտեսության վիճակագրություն» ենթակետի, Եվրամիության անդամ երկրներում գյուղատնտեսության վիճակագրության հրապարակումները կրում են տարեկան պարբերականություն)։

Արտաքին առևտրի հունվարյան ցուցանիշները, սակայն, գոհացուցիչ չեն։

Արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2018 թվականի հունվարին նվազել է 7.6%-ով և կազմել 462.7 մլն դոլար։

Այդ թվում, արտահանումը նվազել է 15.8%-ով և կազմել 145.4 մլն դոլար, իսկ ներմուծումը նվազել է 3.3%-ով և կազմել 317.3 մլն դոլար։

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 կամ 0 8000 0007 հեռախոսահամարներով։

Ժամանակավորապես չի գործելու Աջափնյակի՝ Շինարարների 3/1 հասցեում տեղակայված սպասարկման սրահը

Կոմիտեն միաժամանակ տեղեկացնում է, որ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչությունում գործում է «մեկ պատուհան» սկզբունքը, և հարկ վճարողներն, անկախ հաշվառման վայրից, կարող են դիմել հարկային մարմնի սպասարկման ցանկացած բաժին և ստանալ ծառայություն: