Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հունիսին ՀՀ ուղարկված փողի ներհոսքն աճել է, արտահոսքը՝ նվազել

Վերադարձ լուրերի բաժին

15:42 , 08 Օգոստոս 2018

2018 թվականի հունիսին ֆիզիկական անձինք բանկային համակարգի միջոցով Հայաստան են փոխանցել 164.2 մլն դոլար՝ 2017 թվականի հունիսի 147.6 մլն դոլարի դիմաց։ Հունիսը հունիսի համեմատ դրամական փոխանցումների ներհոսքն աճել է 16.6 մլն դոլարով կամ 11.2%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի բազաներից։

Դրամական փոխանցումների արտահոսքը հակառակը՝ նվազել է. եթե 2017 թվականի հունիսին ֆիզանձինք Հայաստանից արտերկիր փոխանցել էին 85.8 մլն դոլար, այս տարվա հունիսին այդ ցուցանիշը 76 մլն դոլար է։

Դրամական փոխանցումների զուտ ներհոսքը (ներհոսքի և արտահոսքի տարբերությունը) 2018 թվականի հունիսին կազմել է 88.2 մլն դոլար։

transferts

Կիսամյակի կտրվածքով պատկերն այսպիսին է. 2018 թվականի հունվար-հունիսին դրամական փոխանցումների ներհոսքը կազմել է 787.6 մլն դոլար (63.1 մլն դոլարով կամ 8.7%-ով ավելի շատ, քան 2017 թվականի հունվար-հունիսին)։ Իսկ արտահոսքը աճել է 93 մլն դոլարով կամ 21%-ով՝ կազմելով 535.5

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Գիտություն-բիզնես» ժամանակակից պարադիգմը կամ ինչպե՞ս են մեր օրերում խոշոր կորպորացիաները նպաստում գիտության զարգացմանը

Այսօր կարիք կա վերաիմաստավորելու գիտությունն ու կրթությունը Հայաստանում, բարելավելու/ձևավորելու համապատասխան էկոհամակարգը:

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» նախագիծը

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները նախագծին դեմ քվեարկեցին: Առաջին ընթերցմամբ նախագիծն ընդունվեց 71 կողմ, 40 դեմ քվեարկությամբ։

Ազգային ժողովում ընթանում է հերթական քառօրյա նիստը. ՈՒՂԻՂ

Կքննարկվեն նաև «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և կից ներկայացված նախագծերի փաթեթը, «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքի նախագիծն ու մի շարք այլ նախագծեր: