Invalid username or password
2020 թ-ի հուլիսի 1-ից Արցախի հետ բջջային կապի ռոումինգ ծառայության սակագները դարձյալ կնվազեն: Այդ մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ նշելով, որ Արցախում կան ընկերություններ, որոնք ռազմարդյունբերության ուղղությամբ բավականին լավ պոտենցիալ ունեն: «Մենք այսօր ծանոթացել ենք այդ ընկերությունների ունեցած հնարավորություններին և քննարկել, թե ինչպես կարելի է որևէ կերպ աջակցել և համագործակցել»,-հավելել է նախարարը:
Նա ընդգծել է, որ ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ քննարկել է կապի հասանելիության զարգացման ծրագրերը և դրանց հեռանկարները: Արցախի հետ բջջային կապի ռոումինգ ծառայության սակագների մասին Հ. Արշակյանն ասել է, որ պայմանավորվածություններն արդեն իսկ ձեռք են բերվել, և 2019 թվականին գների նվազում եղել է: «Արցախի օպերատորը բավականին մեծ ներդրումային ծրագիր ունի այս տարվա համար: Նա հետևողականորեն աշխատանքներ է իրականացնում ենթակառուցվածքները զարգացնելու ուղղությամբ, որը համացանցի հասանելիության առումով ավելի լայն հնարավորություն կտա ԱՀ բնակչությանը»,-տեղեկացրել է նախարարը:
Դիտումներ 1322
Այս պահի դրությամբ շահութահարկի հաշվարկ ներկայացրել է միայն մեկ հարկ վճարող:
Հիմադրամի` մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը նշանակված անդամների լիազորությունները դադարեցվել են:
Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 788 մլրդ 131 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 199 մլրդ 505 մլն դրամ: