Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հուլիսին ՏԱՑ-ը նվազել է 10.2%-ով

Վերադարձ լուրերի բաժին

17:32 , 22 Սեպտեմբեր 2020

Հուլիսին տնտեսական ակտիվության ցուցիչը նվազեց 10.2%-ով՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ (հունիսին անկումը 7.6% էր): Այդ մասին վկայում է Համաշխահային բանկի զեկույցը: Զեկույցում նշված է.

Տնտեսության վերականգնման տեմպը թուլացավ հուլիսին, ընդ որում, հունիսին ՏԱՑ-ի 7.6 տոկոս նվազման համեմատ ՆՏՆԺՀ այս ցուցիչն ընկավ 10.2 տոկոսով: Կրճատման ամենաբարձր մակարդակ (ՆՏՆԺՀ 22 տոկոս) արձանագրեց ծառայությունների ոլորտը (չհաշված առևտուրը)՝ համեմատած արդյունաբերության (ՆՏՆԺՀ 2.3 տոկոս կրճատում) և արտադրության (ՆՏՆԺՀ 3.7 տոկոս կրճատում) հետ: Արդյունաբերությունը շահեց նախորդ տարվա ցածր բազային էֆեկտի արդյունքում ՆՏՆԺՀ հանքարդյունաբերության 1.5 տոկոս աճից: Պահանջարկի մասով վերականգնման վրա բացասաբար ազդեցին համարյա անփոփոխ իրական աշխատավարձերը, արտերկրից փոխանցվող տրանսֆերտների կրճատումը, վարակով պայմանավորված սահմանափակումները, ընկերությունների նվազած դրամական հոսքերն ու իրացվելիությունը, նորմալ կյանքին վերադառնալու համար պահանջվող ավելի երկար ժամանակի հետ կապված սպասումը: Տարեսկզբից մինչև հուլիս ՏԱՑ-ը ՆՏՆԺՀ կրճատվեց 5.7 տոկոսով, ընդ որում, մասնավոր սպառման և ներդրումների կտրուկ նվազումը մասամբ չեզոքացվեց պետական ընթացիկ ծախսերի աճով և ներկրման ծավալների կրճատմամբ: Տարվա մնացած ժամանակաշրջանում վերականգնման հեռանկարն անորոշ է և կախված է «ՔՈՎԻԴ-19»-ով վարակվածության տեմպից, որը շարունակում է նվազել:

Անշարժ գույքի շուկան փոքր-ինչ վերականգնվեց հուլիսին: Երևանում բնակարանների առուվաճառքի գործարքների թիվը հուլիսին ՆՏՆԺՀ նվազել է չափավոր (12 տոկոսով)՝ համեմատած 2020թ. 2-րդ եռամսյակում ՆՏՆԺՀ ավելի քան 60 տոկոսով նվազման հետ: Սրան աջակցել է նախորդ ամսվա համեմատ հուլիսին հիպոթեքային վարկերի կուտակային մեծության 3 տոկոս աճը: Մյուս կողմից, բնակարանների գներն արձանագրել են չափավոր աճ հուլիսին, բայց 2019թ. հուլիսի համեմատ դրանք 7 տոկոսով բարձր են:

Օգոստոսին և սեպտեմբերի սկզբին վարակի տարածման տեմպի դանդաղմանը զուգընթաց բարելավվեց շարժունակության ցուցանիշը: Հուլիսին արձանագրված 65 տոկոսի համեմատ սեպտեմբերի սկզբին շարժունակության ցուցանիշներն աճեցին՝ հավասարվելով նախաքովիդային մակարդակների մոտ 80 տոկոսին: Օրական դրական տեստերի մասնաբաժինը, որն օգոստոսին՝ 12 տոկոս էր, ընկավ՝ սեպտեմբերի առաջին կեսին կազմելով 6.5 տոկոս:

Գնաճի մակարդակը փոքր-ինչ բարձրացավ օգոստոսին և ՆՏՆԺՀ կազմեց 1.8 տոկոս: Ինչևէ, այն շարունակում է մնալ ՀՀ ԿԲ-ի նպատակային միջակայքից (4 +/- 1.5 տոկոս) ցածր՝ ծառայելով խթան դրամավարկային ծրագրային դրույքաչափի առավել կրճատման համար: Սննդամթերքի գները ՆՏՆԺՀ աճեցին 1.6 տոկոսով, իսկ ալկոհոլային խմիչքների և սիգարետի գները ՆՏՆԺՀ աճեցին 10 տոկոսով: Տրանսպորտի գները շարունակեցին վերականգնվել՝ ՆՏՆԺՀ օգոստոսին նվազելով 1.7 տոկոսով՝ համեմատած հուլիսին գրանցված 3.6 տոկոս նվազման հետ, ինչը պայմանավորված էր նավթի միջազգային գների և շարժունակության աճով: Արձագանքելով սրան՝ 2020թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ Կենտրոնական բանկը իջեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը ևս 25 բազային կետով՝ սահմանելով այն 4.25 տոկոս:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 կամ 0 8000 0007 հեռախոսահամարներով։

Ժամանակավորապես չի գործելու Աջափնյակի՝ Շինարարների 3/1 հասցեում տեղակայված սպասարկման սրահը

Կոմիտեն միաժամանակ տեղեկացնում է, որ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչությունում գործում է «մեկ պատուհան» սկզբունքը, և հարկ վճարողներն, անկախ հաշվառման վայրից, կարող են դիմել հարկային մարմնի սպասարկման ցանկացած բաժին և ստանալ ծառայություն:

Արգելք՝ թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման համար

Թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծման արգելքով դադարեցվում է հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը: