Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հովիկ Աբրահամյանի դրամական միջոցները վարչապետության ընթացքում նվազել են (ինֆոգրաֆիկա)

Վերադարձ լուրերի բաժին
EXCLUSIVE

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

EXCLUSIVE

17:29 , 08 Սեպտեմբեր 2016

Միգուցե շատերի համար այս թվերը զարմանալի կամ անարժանահավատ լինեն, սակայն դատելով գույքի և եկամուտների պաշտոնական հայտարարագրերից՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի դրամական եկամուտները վերջին 2 տարիների ընթացքում նվազել են։

Այսպես, 2015 թվականի վերջին Հովիկ Աբրահամյանի հայտարարագրած դրամական միջոցները կազմել են 180 մլն դրամ և 1.6 մլն դոլար։ 2014 թվականի սկզբին դրանք կազմում էին 270 մլն դրամ և 1.95 մլն դոլար։

Այսինքն, 2014-2015 թվականների ընթացքում Հովիկ Աբրահամյանի դրամական միջոցները նվազել են 90 մլն դրամով և 350 հազար դոլարով։

Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը վարչապետի պաշտոնը ստանձնել է 2014 թվականի ապրիլին և այդ պահի դրությամբ նրա հայտարարագրած միջոցները շատ քիչ էին տարբերվում 2014 թվականի սկզբի տվյալներից։

poxer-varchapet1

Նվազել են նաև վարչապետի տիկնոջ՝ Ջուլիետա Աբրահամյանի դրամական միջոցները։

2015 թվականի վերջին Ջ. Աբրահամյանի հայտարարագրած դրամական միջոցները կազմել են 210 մլն դրամ և 2.67 մլն դոլար։ 2014 թվականի սկզբին դրանք կազմում էին 300 մլն դրամ և 2.85 մլն դոլար։

2014-2015 թվականների ընթացքում վարչապետի տիկնոջ դրամական միջոցները նվազել են 90 մլն դրամով և 180 հազար դոլարով։

poxer-varchapet2

Ստացվում է, որ ամուսինների ընդհանուր դրամական միջոցները 2014-2015թթ. ընթացքում նվազել են 180 մլն դրամով և 530 հազար դոլարով։ Այսինքն, վարչապետությունը Հովիկ Աբրահամյանի ֆինանսների վրա բացասաբար է անդրադարձել։

Չնայած սրան, Աբրահամյան ամուսինները շարունակում են մնալ դոլարային միլիոնատերեր։ Նրանց համատեղ դրամական միջոցների չափը 2015-ի վերջի դրությամբ կազմում է 390 մլն դրամ և 4.27 մլն դոլար։

Նշենք, որ ներկայացված թվերը վերաբերում են զուտ դրամական միջոցներին և չեն ներառում պաշտոնյաների ունեցած արժեթղթերը, հանձնած փոխառությունները, շարժական և անշարժ գույքը։

Հիշեցնենք, որ կառավարության այսօրվա նիստում Հովիկ Աբրահամյանը հայտարարել է իր հրաժարականի մասին։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տուրիստական նոր միտում՝ օրավարձով բնակարաններ

Հայկական ստարտափը սահմանել է բնակարանների օրավարձով տրամադրման նոր չափորոշիչներ՝ նպաստելով տուրիզմի զարգացմանը: Hhoonj.com՝ օրավարձով բնակարանների նոր հասցեն:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Ուկրաինան և Հայաստանը միմյանց հետ գրեթե չունեն տնտեսական հարաբերություններ

Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը b4b.am կայքի հետ բացառիկ հարզազրույցի ընթացքում խոսել է երկու երկրների տնտեսական և քաղաքական կապերի ու համայքի հեռանկարների մասին: Նա նաև ուղերձ է հղել Հայաստանի կառավարությանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Որո՞նք են հաջողակ գործարարի թալիսմանները

Անիմացիոն հոլովակ, որը պատմում է, թե ինչպես հաջողության հասնել բիզնեսում: