Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Հոկտեմբերի 11-ին նախատեսված է Գյումրիի ավտոմաքսատան բացումը

Վերադարձ լուրերի բաժին

21:02 , 06 Սեպտեմբեր 2019

Շիրակի մարզում հատկապես առանձնակի կարևորություն կստանա արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի գործարկումը: Իսկ մինչ այդ, Գյումրիում` կառույցի համար նախատեսված տարածքում, որտեղ առաջնային տեղափոխվելու է ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներին առնչվող գործառույթն, այսօր մեծ թափով շինարարություն է ընթանում: Ամբողջ գործընթացը Պետական եկամուտների կոմիկտեի նախագահի ամենօրյա հսկողության ներքո է: Դավիթ Անանյանն աշխատանքային հերթական այցն է կատարել Գյումրի: Այդ մասին հայտնեց ՊԵԿ մամուլի ծառայությունը:

Նրա գլխավորությամբ աշխատանքային խումբը շրջել է շինհրապարակում, դիտարկել աշխատանքային գործընթացը և արձանագրել նախորդ այցից հետո կատարված առաջընթացը: ՊԵԿ նախագահի խոսքով` աշխատանքի տեմպերն այդքան էլ չեն գոհացնում, բայց դա չի նշանակում, որ ահռելի գործ չի կատարվել. «Նախանշված ժամկետները պետք է պահպանել, և եթե ընթացքում անհրաժեշտությունն առաջանա, շինարարությունը կիրականացվի 24-ժամյա աշխատանքային ռեժիմով»:

Սպասարկման կենտրոն կառուցելու համար հատկացված 21,5 հա տարածքից այժմ ավտոմաքսատան համար նախատեսված 5,5 հեկտարում է մեծածավալ շինարարությունն ընթանում: Ընդամենը մեկ ամիս առաջ այստեղ նոր շենքի հիմքերն են դրվել, իսկ այսօր արդեն շինարարական եռուն շրջանն է: Շինարարները քայլ առ քայլ իրականություն են դարձնում նախագիծը: Աշխատուժի պակաս էլ չկա: Այժմ շուրջ 160 հոգի է աշխատում, սակայն հետագայում՝ 24-ժամյա գրաֆիկի անցնելիս` աշխատողների թիվը կարող է 350-ի հասնել: Իսկ տարածքում ստորգետնյա ջրերի բարձրացումը խնդիր չի առաջացնի: Դեռևս նախագծման փուլում հետազոտություններ են արվել, ճարտարապետական ու շինարարական լրացուցիչ խնդիրներ են դրվել և հաղթահարվել: Հիմքերն ամուր են, բետոնացման ծավալները՝ նախատեսվածից ավելին:

«Հոկտեմբերի 11-ին նախատեսված է կառույցի բացումը, դա մեզ համար կարևոր մարտահրավեր է: Մենք ինքներս մեզ համար մարտահրավեր ենք սահմանում և այդպիսի նշաձող: Կարծում եմ, որ ցանկացած ոլորտում, եթե ցանկացած նախաձեռնության մեջ հավակնոտ նշաձող չես սահմանում, ուղղակի հաջողություն չես ունենում և առաջընթաց չես ապահովում»,-ընդգծել է Դավիթ Անանյանը:

Copyright © State Revenue Committee of RA All rights reserved

Շրջայցի ընթացքում ի հայտ եկած խնդիրների հետ կապված ՊԵԿ նախագահը խորհրդակցություն է անցկացրել Հյուսիսային մաքսատուն-վարչությունում: Նա հանձնարարել ի մի բերել շինարարական թերացումներն ու շտկել դրանք: Դավիթ Անանյանն ընդգծել է շինարարական աշխատանքները բարձր որակով և ժամանակին ավարտին հասցնելու անհրաժեշտությունը:

Գյումրիի ավտոմաքսատունը նույնպես մեկ պատուհանի սկզբունքով իրականացնելու է ծառայություններ: Իսկ դա նշանակում է, որ կկատարվեն ոչ միայն մաքսային ձևակերպումներ, այլև տրանսպորտային միջոցների հաշվառում և պետհամարանիշի ստացում: Հաշվի առնելով ավտոմեքենաների ներկրման կանխատեսվող ծավալները՝ արդեն հոկտեմբերին այստեղ օրական կմաքսազերծվի 800-1000 մեքենա:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Ի՞նչ պետք է իմանա իրավաբանական անձը Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրից Հայաստան ավտոմեքենա ներմուծելիս

Երեք տարեկանից բարձր ավտոմեքենաների մաքսատուրքի հաշվարկի դեպքում հաշվի է առնվում նաև շարժիչի աշխատանքային ծավալը: Այսինքն` մաքսատուրքը հաշվարկվում է ավտոմեքենայի մաքսային արժեքից` սահմանված տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան շարժիչի աշխատանքային ծավալի և սահմանված դրույքաչափի արտադրյալը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը

Երկուստեք կարևորվել է Հայաստանում առկա մակրոտնտեսական կայունությունը ներդրումային բարենպաստ միջավայր ունենալու տեսանկյունից: