Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Հոկտեմբերի 1-ի դրությամբ, Կոնվերս Բանկն ավելի քան 1200 վարկային պայմանագրի մասով զիջել է շուրջ 320 մլն դրամի չափով տույժ տուգանք

Վերադարձ լուրերի բաժին

18:29 , 09 Հոկտեմբեր 2018

Հոկտեմբերի 1-ի դրությամբ, Կոնվերս Բանկն ավելի քան 1200 վարկային պայմանագրի մասով զիջել է շուրջ 320 մլն դրամի  չափով տույժ տուգանք: Համաներման գործընթացում  ներառված են այս տարվա մայիսի 31-ի դրությամբ 271 և ավելի օր ժամկետանց, անհուսալի դասակարգված վարկեր ունեցող ֆիզիկական անձ վարկառուները:

«Մենք պատրաստակամ են քննարկել  Կոնվերս Բանկի մասնաճյուղեր մինչև 31.12.2018թ  ներկայացված բոլոր  դիմումները, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, հաճախորդների հետ կնքել  մինչև 7 տարի ժամկետով վերավարկավորման պայմանագիր»,- ասել են Բանկում:

Թեև ամիսներ առաջ Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները վերաբերում են  միայն ֆիզիկական անձանց վարկերին, Կոնվերս Բանկը  պատրաստակամություն է հայտնում քննարկել նաև իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ՝  մինչև 20 մլն դրամ պայմանագրային գումարով ժամկետանց վարկերի համար կուտակված տույժ-տուգանքների ներման հնարավորությունը:

«Ակնկալում ենք, որ առաջիկայում հաճախորդների հոսքը կակտիվանա, իսկ Բանկի նախաձեռնած համաներման ծրագիրը խթան կհանդիսանա հաճախորդների հետ համագործակցության նոր եզրեր գտնելու և հաճախորդների վարկային պատմության վերականգնման համար»,- եզրափակել են Բանկում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Աջ ղեկով մեքենաները մինչև 2019թ. մարտի 1-ը կարող են ներմուծվել ՀՀ (տեսանյութ)

Նշված մաքսային ընթացակարգը հնարավորություն կտա աջակողմյան ղեկային համակարգ ունեցող տրանսպորտային միջոցներն առանց վերասարքավորման ներմուծել ՀՀ տարածք, ՀՀ տարածքում մինչև 6 ամսվա ժամկետում իրականացնել աջակողմյան ղեկային համակարգի փոխարինում

Մասշտաբային աշխատանքներ՝ բջջային նոր ցանցի կառուցման ուղղությամբ (լուսանկարներ)

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հանրապետության տարբեր մարզերում ցանցի արդիականացման լայնածավալ աշխատանքներ է իրականացնում:

Սպառման անհավասարությունը 2008-2017թթ. աճել է

Սպառման անհավասարությունը 2017 թվականին ավելացել է նաև 2016 թվականի համեմատ՝ 0.286-ից հասնելով 0.289-ի։